ՀՀ ն պետք է լինի ռուսական Իսրայելը Կովկասում սա իմ ընկեր Վազգեն Սարգսյանն էր ասում Զատուլին

Հիմա էլ կարծում եմ,որ ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական ներկայությունը պետք է ընդլայնել: Ինձ հարցնում են ինչպես դա անել եթե ՀՀ-ն օդային շրջափակման մեջ է:Իմ կարծիքով՝սա այն դեպքն է,երբ չպետք է ուշադրություն դարձնել օդային շրջափակմանը Թեեւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները բարդ են վերջինս այս իրավիճակում չի կարողանա եւ չի ուզենա խոչընդոտել որեւէ օդային կամրջի ստեղծմանը,որը լրացուցիչ կամրապնդեր մեր ռազմական ներկայությունը ՀՀում,Ռուսաստանի հայերի միության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին

Անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքին՝նա նշեց,արդեն ավելի քան երկու հազար զինվորականներ են մասնակցում դրան «Հավանական է,որ խաղաղապահ առաքելության ուժեղացման կարիք լինի:Անուղղակի կերպով այն արդեն իսկ ամրապնդվել է,քանի որ Ռուսաստանն Արցախ է ուղարկել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին,որոնք նույնպես զինվորականներ են համարվում:

Եթե կարիք կա,ռուսական զորախումբը պետք է ամրապնդել,բայց խաղաղապահ առաքելությունն այսօր իսկապես համարվում է պատերազմի չվերսկսման գլխավոր երաշխիքը»:Պատգամավորի բնորոշմամբ.«Այս իրավիճակում ՀՀ-ն ի վիճակի չէ նոր ռազմական գործողություն տանել:Քանի դեռ չկա ներքին համաձայնություն ներքին խնդիրների լուծում,դրա մասին երազելը ճիշտ չէ»: Զատուլինը կարծում է որ նման իրավիճակում Ռուսաստանը Հայաստանին պետք է օգնի ոտքի կանգնել, վերագտնել հավատը սեփական ուժերի հանդեպ

Հայաստանը պետք է լինի ռուսական Իսրայելը Կովկասում:Արտահայտությունն,ի դեպ,իմը չէ: Իմ ներկայությամբ այն ժամանակին արտաբերել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ում հետ ընկերություն էի անում»: Պատգամավորը հավելեց՝ թեեւ ոչ հրապարակային, սակայն Ռուսաստանը պատերազմի ընթացքում ռազմատեխնիկական աջակցություն էր ցուցաբերում ՀՀ-ին. «Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ մենք ռազմակայան ունենք Գյումրիում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика