Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը. Իշխան Սաղաթելյանը հավաքներ իրականացնելու արգելքի վերացման մասին

Դատարանի որոշմամբ այսօր վերացվել է հավաքներ իրականացնելու արգելքը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Դատարանի որոշմամբ այսօր վերացվել է հավաքներ իրականացնելու արգելքը։Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը» գրել է Սաղաթելյանը

Հիշեցնենք որ ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել էին,որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է իրենց ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը,որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ,IV գլխի 9.1 ին կետերի և 9.1 ին կետին առնչվող մասով 10 րդ կետի գործողությունը

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика