Կարծում եմ ոչ թե ապօրինի հրամաններ են կատարում,այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական գործողությունների մասին տեսանյութ

Ես չեմ կարծում,որ այս պարգաներում այս իշխանություները կարող է անցկացնել նորմալ ընտրություններ ասաց նա Անդրադառնալով ոստիկանական համակարգի գործողություններին՝նա նշեց,որ ովքեր չեն կարողանում դիմանալ տխմարություններին,ուրեմն թող գնան բայց ես,մեծ հաշվով,կարծում եմ,որ ուժային կառույցները պետք է լինեն իրենց տեղում և գործեն օրենքի սահմաններում:

Մասնավորապես ոստիկանության գործողությունների մասին նա ասաց.Ես կարծում եմ,որ ոչ թե ապօրինի հրամաներ են կատարում այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում ասաց նա:Ինչ վերաբերում է Եռաբլուրում կատարվածին,նա կատարվածը որակեց այլանդակություն, լկտիություն, էշություն:Խոսելով ոստիկանությանը Շուշի տանելու մասին՝Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ գիտի ինչ է կատարվել և պատասխան է պահանջելու։

Չէի ասի՝ ոստիկանությանը խաբեությամբ տարել են, բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում  մարդկանց հոգին փառավորվում է,երբ ոստիկանների են ծեծում,դա այդ հոգու փառավորվելու շարունակությունն էր: Իհարկե, դրա համար ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն են երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,-ասաց նա և նշեց, որ թաքցրել են զոհված ոստիկանների թիվը:

Այդ տղաներին առանց զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գաղտագողի են հուղարկավորել, դա կարծում եմ, որ ամբողջ համակարգի համար և ցանկացած նորմալ մարդու համար պետք է վիրավորական լինի, նույնիսկ չեն արժանացրել անուններ ներկայացնելու»,-ասաց նա և նշեց, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած երկրորդ,երրորդ նախագահի ժամանակ Արցախի դիմաց 6 միլիարդ դոլարի մասին խոսակցություն եղել է հիմա դարձել է հինգ միլիարդ:«Այս ամեն ինչը պետք է քննվի»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանափոխությունից հետո կվերադառնա՞ համակարգ, նա նշեց, որ ինքը դեռ վաղուց ասել է, որ 60 տարով է եկել և հիմա արդեն 63 է, և բացառեց իշխանափոխությունից հետո համակարգ վերադառնալը:

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика