Լուսшվոր Հայшստան կուսшկցության վարչшպետի թեկնшծուն Էդմոն Մшրուքյանն է

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքում այդ պաշտոնում կառաջադրի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:Արմենպրես ի փոխանցմամբ այս մասին Ֆեյսբուք իր էջում գրել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։Այս պահին եղած որոշման համաձայն վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին» գրել է Գորգիսյանը

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություներից բաղկացած Հայրենիքի փրկության խորհուրդ վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11 ից տարբեր ակցիաներ են իրականացնում`պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика