Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին

Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջև համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Ռուսաստանի հետ կարևոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,- մեջբերում Է անում նրա խոսքից ISNA գործակալությունը:

Նախարարը հավելել Է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի և ՌԴ-ի հետ»:

Ըստ որում զինվորականը նշել Է, որ «Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի»:

«Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով»,- ասել Է նա:

Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել Է հոկտեմբերի 18-ին:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика