Իրшնում հայտшրարել էն սխшլ են արել չեզոքություն պшհելով Արցшխի դեմ պատերшզմի ժամանшկ փորձшգետ

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արցախի հարավային շրջաններում Ադրբեջանը վերսկսում է ռազմական գործողությունները,որպեսզի իր հսկողության տակ առնի Իրանի սահմանի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող Դիզափայտի բարձունքը։Նույն օրերին խորանում է լարվածությունը Արցախի գրավյալ տարածքում տեղակայված ահաբեկիչների և Իրանի սահմանապահ զորքի միջև, նոր սպանություններ են լինում.

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ու մեդիան շարունակում են տարածքային պահանջի ակնարկներ հնչեցնել Իրանի հասցեին Իսրայելում խոսում են առաջիկա հնարավոր պատերազմի մասին։Իրանում տեղի են ունենում զանգվածային ցույցեր՝ընդդեմ Թուրքիայի Իրանական մեդիան լեցուն է հակաթուրքական հրապարակումներով։Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հայտարարում է որ իրենք սխալ են արել չեզոքություն պահելով Արցախի դեմ պատերազմի ժամանակ.

Ավելի ուշ նույն գործիչը հայտարարում է․«Իրանը հակված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների լարման բայց ինչպես տեսնում ենք Էրդողանը ձգտում է մեծացնել տարաձայնությունները»։Սցենարի հաջորդ գործողությունները փորձեք ինքներդ կազմել։ՀՀ ԱԺում ես մարտահրավերների մասին խոսեցի։ Դրանց ընթացքը գնում է ճիշտ այնպես,ինչպես և սպասում էի.

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика