Ինչու հենց այօր և ինչու հենց Արարատ Միրզոյանին թիրախավորեց Միքայել Մինասյանը

ԻՆՉՈՒ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵՑ ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ Ես բազմիցս նշել եմ,որ 2018թ-ի հեղափոխությունը դա բեմականացում էր,Սերժը ուղակի իշխանությունը հանձնեց Նիկոլին,որպեսզի վերջինս հանձնի Արցախը և կրկին իշխանությունը փոխանցի նախկիններին Տրամաբանական է,որ այս գործարքի մասին գիտեին եզակիները և ժողովուրդը,այդ թվում նաև ես անկեղծ համոզված էինք,որ իրոք պայքարել և հաղթել ենք:

Այժմ հեղափոխությունից երեք տարի անց արդեն իսկ ակնհայտ են վերը շարադրված վարկածի ապացույցները Արցախը հանձնված է նախկինները վայելում են իրենց թալանածը և կյանքը,նրանք 90 տոկոս զբաղեցնում են պետական պաշտոններ:Նիկոլին մնացել է իրականացնել իր առաքելության վերջին արարը և իշխանությունը փոխանցել նախկիններին,կապ չունի թե այդ նախկինը ում դեմքով կլինի,կարևորը որ վայելի նախկինների անվերապահ վստահությունը և ամբողջովին լինի նրանց պրոյեկտը:Ուշագրավն այն է,որ նախկինների այդ պրոյեկտի անունը բազմիցս տվել է Նիկոլ Փաշինյանը հեղափոխության և դրան հաջորդող գործնթացների ժամանակ ըստ Նիկոլ Փաշինյանի այդ պրոյեկտի անունը Էդմոն Մարուքյան է:

Եվ իրոք հենց այս պահին իշխանության կուլիսներում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա փոխարեն Էդմոն Մարուքյանին ՀՀ Վարչապետ ընտրելու հարցը: Ի դեպ և էդմոն Մարուքյանը և նրա թիմակիցները արդեն իսկ բացահայտ հայտարարում են դրա մասին:Թվում է թե 2018թ-ի Սերժ+Նիկոլ տանդեմի Արցախի հանձնում թատերական ներկայացման վերջին արարի իրականացմանը այլևս ոչինչ չի խանգարում 17+ կուսակցությունները իրենց դերը փայլուն կատարում են,իրենց վերադարձով և սպասվող հաշվեհարդարով ահաբեկում են ժողովրդին որքան կարողանում են դա նրանց մոտ ստացվում է և տրամաբանորեն Էդմոն Մարուքյանը այս պահին դառնում է ժողովրդի համար չարյաց փոքրագույնը,որն էլ քիչ թե շատ հասարակության մոտ ընդունելի է դարձնում Նիկոլի հրաժարականից հետո,Իմ Քայլի կողմից Էդմոն Մարուքյանին Վարչապետ ընտրելը:

Ամեն ինչ հարթ կգնար,եթե չլիներ Արարատ Միրզոյանը,մարդ որը դեմ է եղել Արցախի հանձնմանը,վիճաբանել է Նիկոլի հետ և Նիկոլից հետո երկրորդ վարկանիշ ունեցող անձն է Իմ Քայլը դաշինքում:Հենց այդ պատճառով էլ Իմ Քայլականների ճնշող մեծամասնությունը,ովքեր տեղյակ չեն եղել Նիկոլ+Սերժ <<Արցախի հանձնում>> պայմանավորվածությունից,այսօր Նիկոլի հրաժարականի դեպքում Վարչապետի պաշտոնին տեսնում են Արարատ Միրզոյանին:Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի կարողանում բացատրել նրանց,որ իշխանության հետ հանձնումը նախկիններին Էդմոն Մարուքյանի դեմքով,պայմանավորված է եղել դեռևս 2018-ին և չի էլ կարողանում Էդմոն Մարուքյանի լոբինգը կատարել անձամբ,դա նույնն է,որ բացահայտի իր թիմակիցներին իր և Սերժի 2018թ-ի բոլոր պայմանավորվածությունները:

Այս պարագայում մնում է միայն մի քայլ,չեզոքացնել Էդմոն Մարուքյանի այլընտրանքին՝ Արարատ Միրզոյանին Արարատ Միրզոյանի չեզոքացման առաջին չհաջողված փորձը տեղի ունեցավ Նոյեմբերի 10-ին, բայց վերջինս չսպանվեց և մնաց կենդանի:Երկրորդ անգամ այդ ճանապարհով Արարատ Միրզոյանին չեզոքացնելը արդեն հղի է անկանխատեսելի հետևանքներով:Հստակ հասկանալով սա,Սերժ+ Նիկոլը ընտրել են Արարատ Միրզոյանին,որպես Էդմոն Մարուքյանի այլնտրանք չեզոքացնելու երկրորդ վարկաբեկման տարբերակը և այստեղ կրկին խոհանոցից փայլեց Միքայել Մինասյանը,հրապարակելով հերթական փաստաթղթերը թե իբր Արարատ Միրզոյանը հավաքագրված է թուրքական հատուկ ծառայությունների կողմից Ի դեպ ուշագրավ է,որ Միքայել Մինասյանը այս բացահայտումը կատարեց Նիկոլի և Իմ Քայլի երեկվա հանդիպումից հետո,երբ դրա արդյունքներով պարզ դարձավ,որ ԻՄ Քայլը Նիկոլի հրաժարականից հետո ունի իր վարչապետի թեկնածուին և դա Արարատ Միրզոյանն է:Սպասենք դեպքերի զարգացումներին:Արտակ Գալստյան

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика