Ինձ հшմար անհասկшնալի է ինչպես հшկառակորդը հшյտնվեց Շուշիի մոտակшյքում Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունները ստում են ասելով,թե իրենց վատ ժառանգտություն են թողել նախորդ իշխանությունները բանակցությունների մասով Այս մասին այսօր դեկտեմբերի 4 ին,«5րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։«Դուք այս 2,5 տարվա ընթացքում մի ճշմարիտ խոսք լսած կաք այս իշխանությունից,ես չեմ լսել:Վերջում ոնց որ ասաց,որ ինքն է մեղավոր,ու սա ադալժենիայով կոպիտ ասած թե ոնց որ հա էլի,որ տենց եք ասում հա:Ով է մեղավոր չեմ էլ ուզում այդ հարցին բացարձակապես սուտ են ասում

Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել,այլ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել,որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում ոչ թե գնար ինչոր լիֆտերում կասկածելի ինչոր պայմանավորվածություններ ձեռք բերեր:Այդ տեսանկյունից շատ լավ ժառանգություն է ստացել և բանակցային գործընթացում,և բանակում ուղղակի պետք էր ոչ թե փոխել այն պայմանագրերը,որոնք նախատեսված էին օրինակ հակաօդային համակարգերի մասին այլ եղած պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչեր և ավելի խորացներ,մի բան էլ ավելացներ» ասաց նա:Անդրադառնալով Շուշիի ընկնելու առեղծվածին՝երկրորդ նախագահն ասաց,որ իր համար ոչ միայն հասկանալի չէ թե ոնց Շուշին հանձնվեց,այլև այն թե ինչպես հակառակորդը հայտնվեց Շուշիի մոտակայքում

Ջաբրայիլից պիկապներով ոտքով մտել են,Հադրութն են գրավել այնտեղից մտել են Ֆիզուլի,Ֆիզուլիից գրավել են Տող գյուղը,Մեծ Թաղլարը,անցել են Մարտունու շրջանի Շեխեր գյուղ ամբողջ Ասկերանի ենթաշրջանը Ավետարանոց ու շրջակա գյուղերով և հասել են Քարին Տակ են հայտնվել:Եվ ոչ մի տեղ այդ ամբողջ ընթացքում դա տևեց մոտավորապես մի երկու շաբաթից ավելի,որևէ տեղ նոր բնագիծ չի կառուցվել չեն կանգնեցրել ինչ-որ փոքր ուժերով փորձում էինք ինչոր բան անել այնտեղ:Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանն առաջարկեց այդ ամբողջ ֆրոնտի պատասխանատվությունն իր վրա դնել չդրին:Ես այդ հարցերի պատասխանները չունեմ թե ինչու այդպես եղավ

Մեկ շաբաթ Ղարաբաղում բոլորը խոսում էին ինչոր մի օպերացիայի մասին,որով պետք է դուք պատկարացրեք քարտեզի վրա Հադրութ էդիլու օձի պես շատ երկար այնպիսի մի վիճակ էր,որ նույնիսկ զարմանում էիր,թե իրենք ոնց են իրենց թիկունքն ապահովում ոնց են վիրավորներին հանում և մենք չկարողացանք որևէ տեղ դեմն առնել:Խոսում էր ինչ որ օպերացիայի մասին,նույնիսկ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց,որ մեկ օպերացիա ենք պատրաստում որով թշնամին կջախջախվի հենց այդ տարածքներում,ուժեր են կուտակել հավաքներ խորհրդակցություններ են արել։Այդպես էլ որևէ օպերացիա տեղի չունեցավ և հայտնի չէ թե ինչու մենք սրա պատասխանը ևս պետք է ունենանք:Ինչու չեղավ՝ես չգիտեմ

Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան,որևէ ռազմական փորձագետ ևս չի կարողանում հասկանալ,թե ինչ կատարվեց այնտեղ և չեմ կարծում,որ հիմա մենք ի վիճակի ենք դա պարզել այնքան ժամանակ,ինչքան այս իշխանությունը մնա իշխանության:Ուզում ենք իմանալ ճշմարտությունը ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա և միայն այդ պարագայում հենց իրենք զինվորականները պետք է ճշմարտությունն ասեն» ասաց Քոչարյանը:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել այն ինչ ասել է նախորդ 2,5 տարիների ընթացքում իր նկատմամբ հետապնդումները,քրեական գործը կապ ունեին Արցախի հարցի հետ

Ես այն ժամանակ ասում էի ելնելով վերլուծություններից և ենթադրությունից:Ինձ համար հասկանալի չէր,թե ինչու հերոսական ճանապարհ անցած 3 գեներալ գնդապետները հայտնվել են մեղադրյալի աթոռին,բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների գնդապետների նկատմամբ:Այն փոփոխությունները կադրային,որ կատարվեցին նաև բանակում,հետևողականորեն փորձված գեներալների զինվորականների մի մասը հեռացվեցին Ես ենթադրում եմ,որ սա բանակը գիտակցված քայքայելու մի գործընթաց է,ուղղակի այստեղ չէի կարողանում կողմնորոշվել՝սա զուտ բանակի նկատմամբ անվստահության խնդիր էր որը գալիս էր դասալիքի կողմից,թե՞սա մեկ այլ ավելի մեծ ծրագրի մի մաս է:Եվ կարծում եմ որ այդ քրեական գործերը և այն փորձերը որով վարկաբեկում էին տարբեր սպաների իբրև կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրելով,արվում էր մեկ նպատակով վարակաբեկել բանակը:Բայց կրկնում եմ,դա եղել է պաթոլոգիկ անվստահությունից բանակի նկատմամաբ,թե այն մեծ ծրագրի մաս էր կազմում,դժվարանում եմ հիմա գնահատել բայց դա փաստ է և դա էապես ազդեց նաև այս պատերազմի ժամանակ սպայական կազմի և գեներալների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա» ասաց նա

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика