Էդուարդ Շարմազանովը՝ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման մասին

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը: Այս մասին վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպումը փակ է եղել:

«Փակ հանդիպում է եղել, լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնել: Կառավարությունը՝ որպես քաղաքական պատասխանատու, եթե նպատակահարմար կգտնի, կբացի փակագծերը»,-ասաց նա:

Նշենք, որ սա վարչապետի և արտախորհրդարանական ուժերի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ երկրորդ հանդիպումն էր:

tert.am

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика