Էդմոն Մшրուքյանը Գшգիկ Ծառուկյшնի հետ քննшրկումների մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով քաղաքացիական բախումների հավանականության վերաբերյալ հարցին, հույս հայտնեց, որ ընդդիմության և իշխանության կողմերում կլինեն իմաստուն մարդիկ, ովքեր դա թույլ չեն տա: Մարուքյանի համոզմամբ` բախումների կոչերը կարող են երկիրը տանել փակուղի:

Հարցին, թե Մարուքյանն իր թեկնածության հետ կապված քննարկում ունեցե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ, ըստ որի` իր առաջադրման դեպքում ԲՀԿ-ն կքվեարկի իր օգտին, Մարուքյանը պատասխանեց. «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև ԲՀԿ-ն հանդիսանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրող ուժերից մեկը»: Այնուհետև լրագրողներին դիմելով՝ հավելեց. «Վարչապետը հրաժարական չի տվել, ո՞վ ա որտեղ առաջադրվում… Չկա վարչապետի թափուր պաշտոն»:

աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика