Զախարովային շփոթեցրել է լրագրողի՝ Արցախում հայերի գերեզմանները կոտրելու սրբավայրերը պղծելու մասին հարցը տեսանյութ

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ Open TV-ի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը շփոթեցրել է նրան:Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է եղել Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի բերված ահաբեկիչների և գրոհայինների հետ:«Մենք շատ հաճախ տեսահոլովակներ ենք տեսնում,որոնցում ինչ որ զինվորականները կոտրում են հայերի գերեզմանները, պղծում այլ սրբավայրերը: Կցանկանայի իմանալ՝ ո՞րն է Ռուսաստանի դերը և ի՞նչ է կատարվում այդ գրոհայինների հետ»,-ասել է լրագրողը

Զախարովան ի պատասխան ասել է, որ անպայման կարտահայտվի զինված խմբավորումների վերաբերյալ, քանի որ տվյալ հարցը ոչ մեկ անգամ է հնչել, սակայն ինքը չի հասկանում, թե լրագրողն ինչ նկատի ունի Ռուսաստանի դեր» ասելով:«Ինչպե՞ս եք այդ ամենը կապում միմյանց հետ: Ինչ-որ հետաքրքիր կերպով Դուք դա կապել եք գերեզմաններ կոտրելու հետ: Ի՞նչ եք խոսում»,-շփոթված հարցրել է Զախարովան Ի պատասխան լրագրողն ասել է որ ցանկանում է հասկանալ,թե որ տարածքներում է այդ ամենը տեղի ունենում

Զախարովան նշել է, որ «դա արդեն անարդար է»: «Կոնկրետ օրինակ նշեք այն բանի, ինչի մասին մենք խոսում ենք: Կոնկրետ որ աշխարհագրական կետերում են տեղի ունենում Ձեր նշած վանդալիզմի ակտերը, և այդ ժամանակ ես կկարողանամ կոնկրետ պատասխան տալ Ձեր հարցին: Անհնար է ընդհանուր խոսել այն մասին,որ վանդալիզմ ակտեր են կատարվում և դրանք ինչ-որ կերպ կապել Ռուսաստանի հետ:Ներեցեք բայց դա արդեն սյուրռեալիստիկ խոսակցություն է:Խնդրում եմ,ուղարկեք կոնկրետ տեսահոլովակներ լուսանկարներ,որոնց մասին խոսում եք,և նշեք դրանց գտնվելու վայրը

Այդ ժամանակ մենք կկարողանանք կոնկրետացնել դրանք: Եվ հետո ինձ, անկեղծ ասած, մի բան է զարմացնում. խոսքն առհասարակ, ինչպես հասկանում եմ, չի վերաբերում նրան, որ այդ կադրերում ֆիքսված մարդիկ ինչ-որ կերպ կապ ունեն Ռուսաստանի հետ:Բայց Դուք հարցն ուղղում եք մեզ: Միգուցե իմաստ ունի հստակեցնե՞լ այդ անձանց պատկանելիությունը կոնկրետ պետությանը ապա դրանից հետո հարցն ուղղել այդ պետությանը, որի քաղաքացիներն են այդ տեսանյութերում պատկերված անձինք: Մեկ անգամ ևս կրկնեմ, բարի եղեք, ուղարկեք մեզ այդ նյութերը, և մենք կհստակեցնենք՝ ինչի մասին է խոսքը»,-ասել է Զախարովան

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика