Երկու հшյ գերի է ազшտ արձшկվել նրшնց անունները հшյտնի է

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները օգնել են գտնել եւ տուն վերադարձնել Արցախի երկու բնակիչների որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Այս մասին NEWS.am ին հայտնեցին Ռուսական խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունից Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30 ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին

Ռուսական կողմի հարցումով հաջողվել է պարզել որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:Ռուսական կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:Քաղաքացիները այսօր ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика