Դեռ անհայտ է 73 մարդու ճակատագիր Խծաբերդ Հին Թաղեր հատվածում ՊԲ

Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին:Մասնավորապես,շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն,ինչը չի համապատասխանում իրականությանը

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է,որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր Միջադեպի առաջին իսկ ժամերից,ռուս խաղաղապահների աջակցությամբ տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ

Հավելենք,որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ,գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика