Բա մենք նվիրել ենք Հայաստանի հողերը Մուստաֆա Քեմալին և Ադրբեջանին, ու զարմանում ենք, թե հիմա ինչո՞ւ է Թուրքիան զորքեր մտցնում Նախիջևան»,- նշել է Ժիրինովսկին

Լիբերալ — դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարևոր անդրադարձ է կատարել՝ արտահայտելով արցախյան պատերազմում իր հայամետ դիրքորոշումը։

«Ինչո՞ւ ամբողջությամբ հայկական և հայաբնակ Նախիջևանը վերցրեցիք և տվեցիք Ադրբեջանին։ Ոչ մի թուրք և ադրբեջանցի այնտեղ երբեք չէր եղել։ Ինչո՞ւ տվեցիք։ Հարյուր տոկոսով հայկական տարածք էր, Ադրբեջանի տարածք երբեք չէր եղել։

Ինչո՞ւ տվեցիք։ Նախիջևանում հիմա մեկ հայ չկա, բոլոր խաչքարները ադրբեջանցիներն ավիրել են։ Նույնը`ամենուրեք։Ղարաբաղը ևս երբեք Ադրբեջանի տարածք չէր եղել։ Իսկ հիմա ասում ենք`թուրքերը զորքեր են մտցրել Նախիջևան։

Բա մենք նվիրել ենք Հայաստանի հողերը Մուստաֆա Քեմալին և Ադրբեջանին, ու զարմանում ենք, թե հիմա ինչո՞ւ է Թուրքիան զորքեր մտցնում Նախիջևան»,- նշել է Ժիրինովսկին, որը հերթական անգամ կարևորել է արցախյան շրջանում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատումը և տևական պահպանումը։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика