Արցախի անկախությունը ճանшչել կшրող է միայն Ֆրшնսիայի գործադիր մшրմինը Նшիրա Զոհրաբյան

Ես շատ երջանիկ կլինեի եթե Ֆրանսիաի սենատի ընդունած բանաձևը իրավական ուժ ունենար։ Ցավոք նույնիսկ այս խայտառակ դավաճանական պարտության պայմաններում իշանությունը շարունակում է իր էժանագին մանիպուլացիաներով մոլորեցնել հանրությանը ArmDay.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ֆրանսիայի սենատի որոշմանն ու իշխանության արձագանքին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Հիշեցնենք սենատի ընդունած բանաձեւը Նիկոլ Փաշինյանը որակել էր պատմական։ Ֆրանսիայի սենատը ընդունել է բանաձև ընդամենը, որով կոչ է արել Ֆրանսիայի կարավառությանը ճանաչել Արցախի անկախությունը իսկ Արցախի անկախությունը ճանաչել կարող է միայն Ֆրանսիայի գործադիր մարմինը և սենատի ընդունած որևէ բանաձև որևէ փաստաթուղթ իրավական որևէ ուժ չունի ավելին Ֆրանսիայի պետ քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հստակ հայտարարեց որ Արցախի միակողմանի ճանաչումը չի կարող օգուտ բերել որևէ կողմին և դա չի բխում ոչ Ֆրանսիայի ոչ Արցախի ոչ էլ եվրոպացի մեր գործընկերնեդի և Մինսկի խմբի շահերից -ասաց Նաիրա Զոհրաբյանը

Նշենք որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Բանաձեւն ընդունվել է 305 կողմ 1 դեմ ձայների մեծամասնությամբ։ Եկեք սպասենք Ֆրանսիայի կառավարության որոշմանը քանզի միայն կարավարությունը ունի մանդատ ճանաչելու Արցախի անկախությունը — եզրափակեց պատգամավորը

աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика