Ապшգան шյն ուժինն է որը կվերшդարձնի Հայшստանի արժшնապшտվությունը

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով հասարակական ակցիաները բազմամարդ չեն,համենայնդեպս,այսպես ասած կրիտիկական աստիճանին մոտ,որը թույլ կտար խոսել այդ պահանջների քաղաքական մեծ ազդեցության մասին:Սա էլ իր հերթին խոսում է Հայաստանում քաղաքական մի շարք իրողությունների մասին որոնք ունեն շատ խոր արմատներ՝առնվազն երկու տասնամյակի:Այդ խնդիրները թե իշխանության,թե ընդդիմություն դիրքավորվող ուժերի «ջանքով» մնացին և շարունակեցին խորանալ նաև թավշյա հեղափոխությունից հետո:Դրանց առկայության պայմաններում հնչում են հարցադրումներ,թե ինչու ծանր պարտություն կրած հանրությունը թեկուզ կամ գոնե անգամ արժանապատվությունից դրդված չի լցնում հրապարակները հրաժարականի կոչերով

Առերևույթ՝հարցադրումը միանգամայն տեղին է սակայն մյուս կողմից առկա է հարց ներկայումս երկրում ծավալվում է կամ ծանր ռազմա քաղաքական պարտությունից հետո երկրի սուբյեկտության ինքնիշխանության, տարածքային ամբողջության վերականգնման թե ընթացիկ հրատապ,թե ռազմավարական խնդիրների առկայության պայմաններում պետք է ծավալվի ներքին բարոյական,թե քաղաքական գործընթաց:Եթե ներքաղաքական կյանքի մասնակիցները նախաձեռնում են որևէ գործընթաց ապա հասկանալի լինելու համար այն պետք է լինի հստակ քաղաքական:Որովհետև հանրության բարոյական ամոքումը պետք է ապահովեն բոլորովին այլ ինստիտուտներ օրինակ դրանցից թերևս ամենահաստատունն ու հինը Հայ Առաքելական եկեղեցին

Իսկ քաղաքական խնդիրները ենթադրում են այլ ինստիտուցիոնալ տիրույթ և այլ բովանդակություն քաղաքական բովանդակության հստակեցում և դրա շրջանակում հանրության հետ երկխոսության կառուցում Հանրությունը կողմնորոշվում է մատուցվելիք բովանդակությամբ:Այսինքն պետք է ի ցույց դրվի մոտ և հեռու ապագան,հասկանալի է՝ոչ թե մակետով այլ բովանդակային խոսակցությամբ խնդիրների ձևակերպումով հստակ նպատակային շարադրումով

Այդ դեպքում լուծումները հանրության համար կդառնան հասկանալի,որից հետո կառաջանա արդեն դրանց շուրջ քննարկումների տրամադրությունների ձևավորման գործընթացը:Վարչապետի հրաժարականի պահանջը հասկանալի է տրամաբանական,օրինաչափ սակայն Հայաստանի հանրությունն այս տարիներին շատ բան է տեսել ու թեև այդ ամենը բոլորովին համեմատելի չէ ծանրագույն պարտության ու Արցախի զգալի մասի կորստի հետ այդուհանդերձ մարդիկ նաև սթափ ու սառն են գնահատում իրավիճակ:Նրանք չեն տեսնում,որ հնարավոր է տեսանելի ապագայում որևէ բան շրջել կամ բերել հետ:Ըստ այդմ,վարչապետի հրաժարականի պահանջը նրանց չի ասում ոչինչ նրանք դա այլևս չեն համարում կարևոր ու չեն էլ կարծում թե դա կբարձրացնի խոցված արժանապատվությունը:Առավել ևս քաղաքական ուժերը,որոնք հավակնում են հանրությունից ստանալ որևէ աստիճանի կամ մասշտաբի մանդատ,պետք է իրավիճակը գնահատեն նույն այդ հանրությունից ավելի սառն ու պրագմատիկ

Ըստ այդմ եթե անգամ դրվում է արժանապատվության վերականգնման խնդիր ապա պետք է ներկայացվի դրա լուծման թեկուզ ընդհանուր ուրվագծային բովանդակությունը արժեհամակարգային գաղափարական հենքից մինչև առարկայական անելիքներ:Դրանով պետք է կատարվի աստիճանական անցում արդեն կոնկրետ հեռանկարների շուրջ երկխոսության,երբ ապագայի մասին կհնչի ոչ թե հավաստիացում այլ կծավալվի խոսակցություն:Այն դեպքում երբ նոյեմբերի 9 ի համաձայնագիրը ոչ թե ինչ որ բանի վերջն է,այլ ռեգիոնալ նոր զարգացումների սկիզբ որտեղ Հայաստանը,անգամ չնայած ծանր պարտությանը այդուհանդերձ ունի նոր հնարավորություններ բայց իհարկե նաև նոր մարտահրավերներ:Ապագան այն ուժինը կամ ուժերինն է,որոնք կսկսեն հանրության հետ այդ նոր հնարավորությունների օգտագործման և մարտահրավերների չեզոքացման բովանդակային խոսակցություն տարածված կարծրատիպերից միֆոլոգիաներից կաղապարներից դուրս

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика