Այո, ես հպարտ եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն եմ. Սուր բանավեճ Ալեն Սիմոնյանի և լրագրողների միջև Տեսանյութ

Hraparak.am-ը գրում է․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմից հետո որոշել է, որ որոշ լրագրողներ լրագրող չեն, դրա համար նրանց հարցերին չի պատասխանելու ինքը: Այս մասին մենք տեղեկացանք,երբ մոտեցանք այդ պահին մի շարք լրատվամիջոցների հետ ճեպազրույց անցկացնող Ալեն Սիմոնյանին ու փորձեցինք նրան մի քանի հարց ուղղել: Բայց Սիմոնյանն ասաց, որ ինքը մեր հարցերին չի պատասխանելու:

Այդքանով հանդերձ,սակայն, նա մոտ 20 րոպե ստիպված եղավ մեզ հետ դիալոգի մեջ մտնել ու պատասխանել մեր հարցերին: Օրինակ` նույն մեր հարցերին չպատասխանող Ալեն Սիմոնյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ինքը հպարտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, մի մարդու, ում մեղադրում են Արցախը հանձնելու, երկիրը դավաճանելու մեջ:

Նա, չցանկանալով պատասխանել մեր հարցերին, այդուհանդերձ, ստիպված եղավ կանգնել ու մոտ 20 րոպե դիալոգի բռնվել մեզ հետ պատասխանել մեր հարցադրումներին` երբեմն, իհարկե, անցնելով կոռեկտության սահմաններն ու թույլ տալով անհարկի որակումներ Մենք դրանց ըմբռնումով ենք մոտենում: Ճեպազրույցի վերջին մասը վերածվեց Ալեն Սիմոնյանի և լրագրողների, այդ թվում` Hraparak.am-ի լրագրողի միջև թեժ բանավեճի ու հարցուպատասխանը

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика