ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության,դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և Թուրքիայի ևս 3 քաղաքացիների նկատմամբ։ TASS գործակալության փոխանցմամբ՝այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Պատժամիջոցները կապված են Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջից ակնկալում է աջակցություն ոչ թե պատժամիջոցներ։Էրդողանը նշել է, որ ո՛չ ԱՄՆ-ի ո՛չ Եվրոպական Միության պատժամիջոցները հետ չեն պահի Թուրքիային իր իրավունքները պաշտպանելուց։

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика