Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը եռակողմ հադիպումից հետո

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ։Այս մասին,ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով հաղորդակցություն կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ,Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը:

Ալիևը նաև ասել է,որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։Հիշեցնենք,որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Այնուհետև տեղի է ունեցել ճեպազրույց։

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика