Ալիևը հայտարարել է՝ Հայաստանի պաշտոնյաների այցելությունները Լեռնային Ղարաբաղ խանգարում են հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնյաների այցերը Լեռնային Ղարաբաղ խանգարում են հարաբերությունների կարգավորմանը։Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։«Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ստեփանակերտում է։

Թող չմոռանան պատերազմի մասին։Այս այցելություններին պետք է վերջ տան։Զգուշացնում ենք,որ եթե նման սադրիչ գործողությունները շարունակվեն, Հայաստանը կփոշմանի»,-ասել է Ալիևը։Ադրբեջանի նախագահը նշել է, որ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում։

Աղբյուր Փաստինֆո

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика