Ալիևը բшրձրաձшյնել է Հայшստանի տարшծքների նկшտմամբ իր նկրտումների մшսին

Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է Բաքվում ռազմական շքերթի առիթն իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ ի ցույց դնելու համար: Նա հայտարարել է թե իբր Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական պատմական տարածքներն են

Իլհամ Ալիևը նշել է իբր ադրբեջանական ժողովուրդը դարերով ապրել է այժմ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող այդ տարածքներում հետո տեղահանվել իրենց պատմական հողերից

Տասնամյակներ շարունակ Արցախի Հանրապետության տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներից հետո այժմ Ադրբեջանի պետական քաղաքականության ռազմատենչ կուրսը փոխվել է դեպի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանները

Բաքվում անցկացվող շքերթին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն անթաքույց քաղաքական և ռազմական աջակցություն էր տրամադրում Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում

աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика