Պատկերացրեք՝ քայլում եք այգում և հասկանում, որ այնտեղ միայնակ եք: Չեք կարողանում գտնել այգուց դուրս գալու ճանապարհը: Ի՞նչ կանեիք այդ իրավիճակում:

Պատկերացրեք՝ քայլում եք այգում և հասկանում, որ այնտեղ միայնակ եք: Չեք կարողանում գտնել այգուց դուրս գալու ճանապարհը: Ի՞նչ կանեիք այդ իրավիճակում:

Տարբերակները չորսն են.

1․Կնստեք նստարանին՝ սպասելով, որ ինչ-որ բան տեղի կունենա, կամ կմտածեք, որ ձեզ արդեն որոնում են և շուտով կգտնեն:

2․Ավելի լուսավոր վայր կփնտրեք, այնտեղ կմնաք մինչև լուսաբաց:

3․Կբարձրանաք ծառի վրա և կմնաք ամբողջ գիշեր:

4․Կքայլեք այգում, կուսամնասիրեք այն. հնարավոր է՝ կարողանաք ելք գտնել:

Ինչ է վկայում ընտրությունը

1․Գիտեք՝ ինչպես հանգստություն պահպանել ամենաբարդ իրավիճակներում: Գիտեք, որ ի վերջո ամեն ինչ լավ կլինի, և, որ հարկավոր չէ կորցնել ինքնատիրապետումը: Կարողանում եք ինչ-որ լավ բան գտնել ցանկացած իրավիճակում:
Չեք վախենում միայնակ մնալ, ձեզ դուր է գալիս միայնակ մնալ մտքերի հետ: Վստահում եք ճակատագրին, միշտ պատրաստ եք ընդառաջ գնալ նրան, ինչ կյանքը պատրաստել է ձեզ համար:

2․Խելամիտ, բայց վախկոտ մարդ եք: Վստահ չեք ձեր կարողությունների վրա, հատկապես, երբ հարկավոր է որոշումներ կայացնել: Սակայն երբ հանգամանքները որոշակի գործողություններ են պահանջում, սկսում եք քայլեր ձեռնարկել և առաջ գնալ:
Կարողանում եք աշխատել ճնշման տակ: Նախաձեռնողականություն չեք ցուցաբերում, քանի դեռ դրա կարիքը չկա:

3․Ռացիոնալ եք, այդ պատճառով իրավիճակները, որոնք դուրս են գալիս հսկողությունից, ձեզ մոտ անհանգստություն են առաջացնում: Չեք սիրում նորարարություն, կոնսերվատիվ մտածողություն ունեք:

4․Ինքնավստահ եք, ինչը երբեմն ստիպում է չմտածված գործողություններ անել: Կարծում եք, որ նրանք, ովքեր ռիսկի չեն դիմում, չեն հաղթում: Սիրում եք ռիսկի դիմել:

Այդ համոզմունքն օգնում է ձեզ ստանալ այն, ինչ ցանկանում եք: Կարող եք հազար անգամ նույն խնդրին բախվել, բայց հազար և մեկ անգամ ոտքի կանգնելու հնարավորություն ունեք: Ահա թե ինչու եք մշտապես հաղթում:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика