Ինչ է վկայում քնելու դիրքը զույգերի հարաբերությունների մասին

Բազմաթիվ գիտնականներ փորձում են պարզել, թե ինչ են վկայում մարդու գործողությունները նրա բնավորության մասին։ Արդեն 30 տարի է,ինչ աշխարհի տարբեր գիտնականներ ուսումնասիրում են մարմնի լեզուն,որպեսզի պարզեն,թե ինչ գաղտնի կարողություններ ունի մարդը։Ա

1.Քնելու այդ դիրքը մեծ վստահություն է պահանջում։ Զույգերը վստահում են միմյանց, իսկ տղամարդը գրկում է կնոջը։Կինն այս դեպքում ավելի անօգնական է,նա այնքան է վստահում տղամարդուն,որ նրան մեջքով է շրջվում։ Սա նշանակում է, որ այս հարաբերությունների մեջ սեր ու վստահություն կա։

2.Այս դիրքով սովորաբար քնում են այն զույգերը,որոնք նոր են սկսել հանդիպել կամ վերսկսել են հին հարաբերությունները։Երբ կինը գլուխը դնում է տղամարդու կրծքին, ապա սա նշանակում է, որ նա կապված է տղամարդու հետ և ցանկանում է հնարավորինս մոտ լինել նրան։Տղամարդը, հնարավոր է,որ անհարմարություն զգա, սակայն նա չափից շատ է սիրում կնոջը, որպեսզի ասի այդ մասին։

3.Այս դիրքով քնում են այն զույգերն, որոնք արդեն հաղթահարել են հարաբերությունների առաջին տարին։ Սա նշանակում է, որ նրանք վստահում են միմյանց և հանգիստ են միմյանց հետ։

4.Երբ քնելուց առաջ զույգը գրկում է միմյանց, իսկ հետո հասկանում, որ այդպես այնքան էլ հարմար չէ քնել ու բաժանվում է։ Սա այն դեպքերից է, երբ հարաբերություններն արդեն հասուն ու կայացած են։ Նրանք սիրում են միմյանց, սակայն ցանկանում են հոգ տանել դիմացինի մասին ու թույլ տալ նրան խորը քուն մտնել։ Այդ պատճառով նրանք նախընտրում են մի փոքր հեռու, բայց խորը քնել։

5.Ամուսնական զույգերի մոտ սա ամենատարածված քնելու դիրքն է։ Սա վկայում է կայացած ու ամուր զգացմունքների մասին։ Նրանք վստահում են միմյանց ու անտեսանելի կապ ունեն միմյանց հետ։

6.Երբ զույգից մեկն ոտքը դնում է մյուսի ոտքի վրա, դա նշանակում է, որ նա էմոցիոնալ կամ սեքսուալ կապի կարիք է զգում, իսկ եթե երկուսն էլ այդպես են անում, ապա դա նշանակում է, որ նրանք չափից շատ են միմյանց սիրում ու չեն կարողանում հագենալ միմյանցից։

7.Այսպես քնում են այն զույգերը, որոնք հենց նոր են սկսել հանդիպել։ Իսկ, եթե զույգը շարունակում է այսպես քնել ամիսների ընթացքում, ապա սա նշանակում է, որ նրանք անառողջ կախվածություն ունեն միմյանցից։

8.Եթե ձեր զույգն այս դիրքով է քնում, ապա դա նշանակում է, որ նա չի կարևորում ձեր հարմարավետությունը։ Նա եսասեր է, իսկ դա նշանակում է, որ ձեր հարաբերությունները երկար չեն տևի:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика