Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով:Եվ այսպես եկեք տեսնենք թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված։

ԽՈՅ Խոյը մրցակցության սիրահար է:Եթե հասկանա,որ իր սիրելին իրեն աշխարհի ամենասեքսուալ կինն է համարում,Խոյը կարող է նոր արուի որսի դուրս գալ՝իր զուգընկերոջը մրցակցության մեջ դնելու համար:Թող տղամարդիկ իր սրտի համար արյունալի մարտնչեն։

ՑՈՒԼ Ցուլ կանայք սարսափելի համառ են բայց հավատարիմ:Նրանք հանդիպում են մեկին և սիրում մինչև կյանքի վերջ:Բայց եթե զգում են,որ իրենց սիրո դիմաց համարժեք զգացմունք չեն ստանում ապա պակասը կլրացնեն ուրիշի գրկում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Երկվորյակներին որոշակի անվճռականություն է հատուկ:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ունակ չեն կենտրոնանալ ինչ-որ բանի ուղղությամբ Ցավոք,դա կարող է հանգեցնել այն բանի որ մեկ զուգընկերը չի կարողանա բավարարել Երկվորյակների պահանջները։

ԽԵՑԳԵՏԻՆ Էմոցիաներ շատ են,բայց Խեցգետին կանայք կայունություն են ուզում:Թերևս ամենահավատարիմ կանայք են: Իսկ երբ սերն անցնում է, անհավանական բարի սիրտ ունեցող Խեցգետին կանայք չեն ցանկանում ցավոտ հարված հասցնել իրենց զուգընկերոջը և նախընտրում են թաքուն սիրավեպը:

ԱՌՅՈՒԾ Ցանկացած քաղաքում և գյուղում Առյուծ կինն իրեն բոլոր ֆիլմերի գլխավոր հերոսուհի պետք է զգա: Եթե զուգընկերն ի վիճակի չէ նրան այդ դերը հատկացնել, ապա մեծ է դավաճանության հավանականությունը: Չե՞ս ուզում նրան պատվանդանին բարձրացնել: Իզուր: Կգտնվի մեկը, ով դա մեծ հաճույքով կանի։

ԿՈՒՅՍ Կույս կանանց տանջում են նույնիսկ դեռևս ի հայտ չեկած խնդիրները:Այդ պատճառով կողմնակի սիրավեպերը Կույս կանանց համար սարսափելի սթրես են, որը նրանք չեն կարող հաղթահարել: Բայց եթե զուգընկերը չի համապատասխանում Կույսի բարձր չափանիշներին, նա ավելի լավ տվյալներ ունեցող տղամարդ կփնտրի:

ԿՇԵՌՔ Կշեռքների կոկետությունն ու կրքոտությունը, կարծես, դավաճանության նշան կարող են լինել, բայց դրան հակակշռում է ռոմանտիկան և սիրո արժեքը,ինչը սանձում է Կշեռք կանանց դավաճանելու ցանկությունը Իսկ եթե Կշեռք կինը, ամեն դեպքում, դավաճանում է, ուրեմն դրան մղում են ուժեղ էմոցիաները:

ԿԱՐԻՃ Կարիճ կանայք կարող են մի քանի զուգընկեր ունենալ, մինչև հորիզոնում հայտնվի իր միակն ու անկրկնելին: Կարիճ կինը տղամարդկանց մագնիսի պես քաշում է, քանի որ հմայիչ է և գայթակղիչ: Բայց երբ հանդիպում է հուզական և սեքսուալ առումով իրեն բավարարող մեկի, ամբողջությամբ նվիրվում է միայն նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ Աղեղնավոր կանայք չեն հասկանում, որ ինչ-որ բանի մասին պետք է լռել: այդ պատճառով նրանց գաղտնի սիրավեպերի մասին վաղ թե ուշ հայտնի է դառնում: Աղեղնավորների համար սեքսն առանց կանոնների զվարճալի արկած է, այդ պատճառով եթե սեքսը հնգամյա ծրագրի ժամանակացույցով է, մեծ է հավանականությունը, որ Աղեղնավոր կինը չի հետևի դրան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Այծեղջյուր կանայք հուսալի են և հավատարիմ: Սակայն սիրո որոնումները նրա համար առաջին տեղում չեն: Իհարկե՝ դա քնքուշ զգացմունք է, սակայն կարիերան ավելի մոտ է նրա սրտին, քան ընտանիք ստեղծելու անհրաժեշտությունը: Այծեղջյուր կինը, հավանաբար, այնպիսի զուգընկեր կընտրի, որն իրեն կօգնի կարիերայի հարցում:

ՋՐՀՈՍ Եթե զուգընկերը բավարարի, Ջրհոս կինը դավաճանության մասին, ամենայն հավանականությամբ, չի մտածի: Որպես կանոն՝ Ջրհոսը «դավաճանում է» ինչ-որ մեկը հետ նամակագրություն վարելով: Այսինքն՝ թեթև սիրախաղ:

ՁԿՆԵՐ Այստեղ էմոցիաներն են կառավարում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք հակված են կարեկցության: Դավաճանությունն այս դեպքում թույլատրելի է միայն այն դեպքում, եթե ցանկանում են վերջ դնել անհաջող հարաբերություններին: Բռնելով նոր երկրպագուի ձեռքը՝ Ձուկ կինն իրեն կմեղադրի դավաճանության համար, ընդ որում՝ ամբողջ կյանքում:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика