Կենդանակերպի նշաններից ով է սիրում անընդհատ ստել և որն է պատճառը նման պահվածքի:

Մարդկային բոլոր արատներից, սուտը թերևս ամենատարածվածն է: Կենդանակերպի բազմաթիվ նշաններ ստում են, բայց ոչ բոլորն են դա անում միմիայն անձնական շահի համար: Որպեսզի թույլ չտաք, որ ձեզ խաբեն, հարկ է հիշել, թե Կենդանակերպի նշաններից ո՞վ է սիրում անընդհատ ստել, և որն է պատճառը նման պահվածքի:

Խոյ Խոյերը սիրում են խաբել, երբ չեն ուզում որևէ բան անել: Բայց նրանք, մեղմ ասած, վարպետ ստախոսներ չեն, այնպես որ, որպես կանոն շատ հեշտ կարելի է կռահել, որ Խոյը ստում է: Նրանք բավականին հաճախ են ստում, բայց դրան նշանակություն չեն տալիս:

Ցուլ Կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցիչները սիրում են խաբել՝ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար: Չի կարելի նրանց ամենաստախոս կոչել, բայց նրանք կարող են խաբել և նույնիսկ աչքն էլ չթարթել, չէ որ նրանց համար դա ուշադրություն գրավելու միջոց է:

Երկվորյակներ Երկվորյակները չափավոր են ստում, բայց գործնականում անհնար է որոշել դա, որովհետև նրանք շատ հմտորեն են խաբում: Նրանք այն մարդիկ են, որոնք կարող են ճշմարտությունն ասել, բայց դուք կվախենաք ու կմտածեք, թե նրանք ձեզ խաբում են և հակառակը:

Խեցգետին Խեցգետինները ծայրաստիճան վեհանձն ու ազնիվ են:Սա հավանաբար Կենդանակերպի ամենաազնիվ նշանն է Միակ իրավիճակը,երբ նրանք խաբում են,կարելի է կոչել հանուն փրկության սուտը նրանք մինչև վերջ չեն ասում ճշմարտությունը, եթե կարծում են, որ դա անընդունելի է զրուցակցի համար:

Առյուծ Առյուծները քիչ են ստում, բայց դա իրոք վարպետորեն են անում: Նրանք հիշում են այն ամենը, ինչ ասել են,այդ պատճառով նրանց բացահայտել կարող է միայն պրոֆեսիոնալը:Նրանք դա անում են այն բանի համար միայն,որ շրջապատի վրա տպավորություն գործեն, ցույց տան իրենց կարգավիճակը և հեղինակությունը:

Կույս Կույսը ստի առումով բացառիկ նշան է: Նրանք սիրում են հաճախ խաբել, բայց ինչպես Խեցգետինները, խաբում են միայն չվիրավորելու համար կամ էլ բարի նպատակ հետապնդելիս: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք վիրավորվում են այն մարդկանցից, ովքեր կռահել են իրենց սուտը:

Կշեռք Կշեռքները խաբել չգիտեն, նրանց բացահայտելը հեշտ է, սակայն իրականում նրանց տաղանդն ավելի խորն է թաղված:Այն Կշեռքները,որոնք իրենց մեջ ստի տաղանդ են հայտնաբերել, լիովին օգտվում են դրանից: Սակայն ամենամտերիմներին երբեք չեն ստում:

Կարիճ Սա ամենասարսափելի ստախոսն է, որն ամեն ինչի կդիմի, միայն թե իրեն չբացահայտեն: Կարիճները ստում են միայն խղճահարության զգացում առաջացնելու կամ էլ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար:Սա Կենդանակերպի ամենաստախոս նշանն է, որի հետ պետք է ավելի զգույշ լինել և չասել, որ բացահայտել եք իրենց:

Աղեղնավոր Աղեղնավորները սիրում են խաբել,գունազարդել ճշմարտությունը, բայց մեծ սուտ չեն ասի: Մշտական փոքրիկ ստերը չափազանց նյարդայնացնում են, բայց ընդհանուր առմամբ Աղեղնավորներն ամենաստախոս մարդիկ չեն:

Այծեղջյուր Այծեղջյուրները սիրում են խաբել հակառակ սեռի ներկայացուցչին նրա բարեհաճությանն արժանանալու համար: Նրանք նաև ստի են դիմում, երբ անհրաժեշտ է ցույց տալ սեփական կարգավիճակը, որը գուցե ընդհանրապես գոյություն չունի: Հաճախ նրանք ծայրաստիճան ստախոս են, բայց հեշտորեն բացահայտվող մարդիկ են:

Ջրհոս Ջրհոսները նախընտրում են ոչ թե ստել, այլ ոչինչ չասել: Նրանք ոչինչ չեն չափազանցնի. Ուղղակի կասեն, որ անիմաստ է այս կամ այն թեմայով խոսելը ևկշարունակեն լռել այն մասին, ինչի մասին անհրաժեշտ են համարում լռել: Քչերը կարող են շատ մոտիկից ճանաչել նրանց:

Ձկներ Ձկները ծայրաստիճան ստախոս են,երբեմն գուցե նույնիսկ ավելի ստախոս են,քան Կարիճները: Այդ մարդիկ ստում են բոլորի նման թվալու համար: Նրանք հեքիաթներ են պատմում իրենց, իրենց անձնական կյանքի մասին: Նրանց բացահայտելը բարդ չէ, իսկ նրանց ստերը սովորաբար անվնաս են:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика