Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի 3 վատագույն գծերը

Խոյ՝

1. Ձեր կարգախոսն է՝ հենց հիմա: Դուք շատ անհամբեր ու շտապող եք:
2. Եթե դա ձեր գաղափարը չէ, ուրեմն դա վատ գաղափար է:
3. Դուք երբեմն կարող եք շատ մանկամիտ լինել:

Ցուլ՝

1. Դուք սեփականատեր և պրագմատիկ եք: Չեք սիրում պարտվել:
2. Դուք առանձնանում եք անհավանական համառությամբ:
3. Դուք ծույլ եք:

Երկվորյակներ՝

1. Դուք այնքան ոչ կոնկրետ եք, որ ձեր զրուցակիցները երբեք չեն իմանում, թե դուք ինչ նկատի ունեք իրականում:
2. Դուք այնքան հետաքրքրություններ ունեք, որ չի ստացվում ժամանակ գտնել դրանցից գոնե մեկով լրջորեն զբաղվելու համար:
3. Դուք այնքան եք սիրում լսել սեփական ձայնը, որ միշտ ընդհատում եք ձեր զրուցակիցներին:

Խեցգետին՝

1. Դուք հակված եք տրամադրության անկումներ ունենալ:
2. Դուք չափազանց զգույշ եք ու անհամարձակ:
3. Դուք գերզգայուն եք: Նույնիսկ ամենաաննշան բանը կարող է խոցել ձեզ:

Առյուծ՝

1. Դուք տարված եք ինքներդ ձեզնով:
2. Եթե դուք ինչ-որ բան ուզում եք, դուք պատրաստ եք ամեն ինչի դա ստանալու համար:
3. Դուք անընդհատ ցանկանում եք լինել ուշադրության կենտրոնում, ինչի պատճառներով անընդհատ խնդիրների առաջ եք կանգնում: Ոչ ոք չի սիրում այն մարդկանց, ովքեր իրենց տիեզերքի կենտրոնն են համարում:

Կույս՝

1. Դուք քննադատում եք բոլոր նրանց, ովքեր ձեզ շրջապատում են: Յուրաքանչյուրը սպասում է, որ հաջորդ թիրախն ինքն է լինելու:
2. Դուք չափազանց նեղացկոտ եք ու պատրաստ եք մարդկանց մեղադրել առանց պատճառի:
3. Դուք ձեր բնույթով հոռետես եք ու հաճախ ողջ նեգատիվը թափում եք այլ մարդկանց վրա:

Կշեռք՝

1. Դուք այնքան անվճռական եք, որ ձեզ հետ ինչ-որ բան պլանավորելն իսկական դժոխք է:
2. Դուք կարող եք նահանջել ձեր համոզմունքներից, որ մեկ ուրիշի համար լավ լինի:
3. Գեղեցկության վրա ձեր կենտորնացվածությունը նշանակում է, որ դուք շատ ժամանակ եք անցկացնում հայելու առջև:

Կարիճ՝

1. Դուք վրեժխնդիր մարդ եք ու պատրաստ եք փչացնել մեկ ուրիշի կյանքը, եթե նա ձեզ ցավ պատճառի:
2. Մանիպուլյացնելու՝ ձեր հակվածությունը կարող է լրջորեն վնասել ինչ-որ մեկի հոգեկան առողջությունը:
3. Դուք չեք կարող պարզապես վատ տրամադրություն ունենալ, դուք միշտ խորապես դժբախտ եք:

Աղեղնավոր՝

1. Դուք այնքան ազնիվ եք, որ երբեմն թվում է, թե դուք միտումնավոր եք ուրիշներին ուզում ցավեցնել:
2. Ձեզ դուր է գալիս ձևացնել, որ ամեն ինչ գիտեք:
3. Եթե դուք ինչ-որ շատ հետաքրքիր բանով չեք զբաղված, դուք մահացու ձանձրույթ եք զգում:

Այծեղջյուր՝

1. Դուք այնքան տարված եք շուրջբոլորն ամեն ինչ վերահսկելու մոլուցքով, որ պարզապես չեք կարողանում թուլանալ:
2. Դուք պատրաստ եք ձեզ շրջապատող մարդկանց օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար:
3. Ձեզ դուր է գալիս խոսել բացասական բաների մասին ու սնվել բացասական էներգիայով:

Ջրհոս՝

1. Ձեզ դուր է գալիս մտածել, որ դուք ռացիոնալ եք ու օբյեկտիվ, բայց դուք հապշտապ եզրակացություններ եք անում ու քննադատում ուրիշներին:
2. Դուք ապրում եք ձեր սեփական աշխարհում:
3. Դուք միշտ մարդկանց ասում եք, թե նրանք ինչ անեն, բայց երբեք չեք լսում, թե ձեզ ուրիշներն ինչ են ասում:

Ձկներ՝

1. Դուք հաճախ եք կորցնում վերահսկողությունը ձեր սեփական կյանքի նկատմամբ:
2. Դուք հաճախ չեք նկատում այլոց կարիքները:
3. Դուք շատ միամիտ եք:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика