Կենդանակերպի երեք ամենաբարդ նշանները

3-րդ տեղում Երկվորյակներն են Երկվորյակներին ինչ-որ մեկն անընդհատ ինչ-որ տեղ է քաշում: Նրանց համար դժվար է տեղում նստել: Նրանք վառ, շատախոս, քմահաճ են: Կրիտիկական պահերին նրանք անտարբերության դիմակ են հագնում եւ լքում պարահանդեսը՝ ոչ ոքի հրաժեշտ չտալով: Շրջապատի կարծիքը նրանց համար ոչինչ է:

2-րդ տեղում Խոյերն են Խոյերը չափազանց իմպուլսիվ անհատներ են: Նրանք կարող են 15 վայրկյանում քանդել այն ամենը,ինչ տարիներով կառուցել են,եւ դա վերաբերում է ոչ միայն աշխատանքային նախագծերին,այլեւ նրանց հարաբերություններին: Նրանք միշտ իրավացի են, իսկ եթե իրավացի չեն, ապա դուք պարզապես պարտավոր եք ընդունել, որ իրավացի են: Եթե սիրահարվել եք Խոյի, պատրաստ եղեք, որ ընտանիքում երկու օրից ավելի խաղաղություն չի լինելու, իսկ, ահա, կրակը պարբերաբար թեժանալու է: Կրքերը մշտապես եռալու են:

1-ին տեղում Կարիճներն են Կարիճները կենդանակերպի թագավորության ամենամեծ չարագործներն են: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին: Նրանց համար անհնար ոչինչ չկա: Նրանք աշխարհի հանդեպ չափազանց դաժան վերաբերմունք, սուպեր էգո եւ վրեժխնդիր բնավորություն ունեն: Նրանց համար մարդիկ իրենց սեփականությունն են, այդ պատճառով եթե ընկել եք նրանց ցանցը, ապա մշտական ստրկության մեջ եք:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика