Ինչպես պետք է օրը սկսեն Կենդանակերպի նշանները

Խոյ Հնարավորինս վաղ արթնացեք և պատրաստվեք տանից դուրս գալուն:Նախապես ծրագրեք գործերը առավելագույնս ուշադիր եղեք, քանի որ մեծ է հավանականությունը, որ ինչ-որ կարեւոր բան կմոռանաք:

Ցուլ Ցուլերը սիրում են երկար մնալ անկողնում: Օրն անհոգ սկսեք: Դրա համար առավոտին պատրաստվեք նախորդ երեկոյան, հագուստ ընտրեք եւ հավաքեք պայուսակը:

Երկվորյակներ Երկվորյակները պետք է հնարավորինս վաղ արթնանան: Քնելու ցանկության դեմ պայքարելու համար խնձոր կերեք, սուրճ մի խմեք: Խնձորը նյութեր է պարունակում, որը կոֆեինից ավելի լավ է առույգացնում:

Խեցգետին Խեցգետինները պետք է օրվա ծրագիր կազմեն: Երբ նրանք ինչ-որ բան մոռանում են, խնդիրները կուտակվում են, իսկ դա նրանց խանգարում է մյուս գործերին հետեւել:

Առյուծ Առյուծներին օրը լավ սկսելու համար այլ մարդ է պետք, չի խանգարի նաեւ ծրագրել օրը: Նրանք դժվարությամբ են արթնանում, մշտապես ինչ-որ բան մոռանում են: Այդ ցրվածությունը կարող է շտկել զուգընկերը, որը կօգնի պատրաստվել աշխատանքի գնալ: Բայց կարող եք նաեւ ինքներդ նախապես պատրաստվել հաջորդ օրվան:

Կույս Օրը սկսեք դրական տրամադրությամբ: Այդպես կարող եք ձեզ ենթարկել հաջողությունը: Ավելի վաղ գրել ենք, թե ինչպես կարելի է դրական մտքեր գրավել: Այդ տեղեկությունը կարող է պետք գալ ոչ միայն Կույսերին, այլեւ Կենդանակերպի մյուս նշաններին:

Կշեռք Օրն առույգ սկսեք, ինքներդ ձեզ օգնեք արթնանալ: Արթնանալու արդյունավետ մեթոդներ ուսումնասիրեք: Օրը սկսեք մարմնամարզությամբ կամ կոնտրաստային ցնցուղ ընդունելով:

Կարիճ Արթնացեք եւ օրը սկսեք ամենակարեւոր գործերով:Երեկոյան ժամերի համար հնարավորինս քիչ բան թողեք: Սա գլխավոր կանոնն է բոլոր Կարիճների համար:

Աղեղնավոր Աղեղնավորների համար սիրած երաժշտության հնչյունների ներքո արթնանալն ու օրը սկսելը լավագույն տարբերակն է: Լրացուցիչ օգնություն կարող է լինել վազքը կամ մարմնամարզությունը:

Այծեղջյուր Ձեզ համար կարեւորը լռությունն է: Ոչ ոք չպետք է ձեզ խանգարի կամ ձանձրացնի իր խնդիրներով: Ձգտեք առավոտյան խուսափել ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտներից, ինչպես նաեւ անհարկի ռիսկի մի դիմեք:

Ջրհոս Զբաղվեք անձնական խնդիրներով, որոնք շատ ջանք չեն պահանջում: Օրն արդյունավետ դարձնելու միակ հնարավորությունը դժվար գործերը հետոյին թողնելն է: Ռիսկի մի դիմեք եւ հավաք եղեք, եթե պետք է շատ կարեւոր ինչ-որ բան անեք:

Ձկներ Ձկներին առավոտյան քիչ բան է պետք: Նրանց համար գլխավորն առանձնանալու եւ մտերիմների ուշադրություններից իրենց ազատելու հնարավորության մեջ է: Միայնությունը Ձկների համար խնդիրներից փրկություն է, իսկ դա նշանակում է, որ գոնե մի քանի րոպե մենակ մնալը պարզապես անհրաժեշտություն է:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика