Ըստ Կենդանակերպի նշանի Ձեր հովանավոր ծառը։Սա պետք է իմանա յուրաքանչյուր մարդ

Դարեր ի վեր մարդիկ հավատացել են որ ծառերն օժտված են հատուկ մոգական ընդունակություններով և կարող են ամենաանհավանական ձևով ազդել մարդկանց վրա:Որոշ ծառեր կարող են բուժել և մաքրել այս կամ այն մարդու էներգետիկ դաշտը իսկ մյուսները հակառակը կարող են լինել էներգետիկ վամպիրներ Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր հովանավոր ծառը ըստ Կենդանակերպի քանի որ այդպիսով նա ձեռք կբերի գերազանց համախոհ,որը յուրաքանչյուր պահի կարող է օգնել վերականգնելու էներգիայի հոսքերը

Խոյ Ծառերի հորոսկոպն ըստ Կենդանակերպի նշանի ասում է այն մասին որ սոճին,կաղնին,եղևնին լաստենին և լորենին Խոյի ծառերն են:Աստղերը խորհուրդ են տալիս մարդկանց,ովքեր պատկանում են այս համաստեղությանը ընտրել միայնակ կանգնած ծառերին,որոնք հարուստ պսակ ունեն: Ծառերի հետ շփվել առավել բարենպաստ է ամռան սկզբին

Ցուլ Ծառն ըստ Կենդանակերպի Ցուլի համար առաջին հերթին՝բարդին է:Այս նշանի ներկայացուցիչների համար հիմնական ծառերից մեկն է համարվում նաև շագանակենին տղամարդկանց համար և ընկուզենին կանանց համար:Բայց միայն պետք է շատ զգույշ լինել բարդու հետ շփվելիս,քանի որ այն ընդունակ է ոչ միայն էներգիան մաքրելու այլ նաև վերցնելու

Երկվորյակներ Երկվորյակների համար հովանավոր ծառերն են խնձորենին և թխկին:Երկվորյակները կարող են նաև որպես էներգետիկ օգնական ընտրել տանձենին,հատկապես ծաղկման շրջանում:Այս նշանին հարկ է շփվել ծառերի հետ ուշ ամռանը

Խեցգետին Մարդկանց համար,ովքեր ծնվել են Խեցգետնի համաստեղության ներքո ծառն ըստ Կենդանակերպի նշանի կարող է լինել լաստենին,ուռենին և թեղին:Ամենալավ ժամանակն էներգիան մաքրելու համար կլինի մայիսը և օգոստոսը

Առյուծ Առյուծների համար հիանալի թալիսման կարող են լինել նոճին և թեղին:Աստղերը հատկապես առանձնացնում են այս համաստեղության տղամարդկանց որոնց համար դրական էներգիայի ուժեղ աղբյուր կդառնա կաղնին:Այս մարդկանց խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ սեպտեմբերին կամ ապրիլին

Կույս Հորոսկոպի համաձայն Կույսը հանդիսանում է ամենապրակտիկ և միևնույն ժամանակ,հոգեպես անկայուն նշաններից մեկը:Որպես էներգիայի աղբյուր նրանց համար կարող են հանդես գալ սալորենին լաստենին և տիվենին:Շատ աստղագուշակներ առանձնացում են նաև խնձորենին:Շփվել ծառերի հետ խորհուրդ է տրվում հոկտեմբերին հուլիսին և օգոստոսին

Կշեռք Կշեռքի համար ուժեղ հովանավոր կլինեն կեչին և լորենին:Հատուկ ուշադրության պետք է արժանացնել կեչին քանի որ հենց այդ ծառը կարող է ոչ միայն կայունացնել նշանի ներկայացուցիչների էմոցիոնալ վիճակը այլ նաև ազատել ֆիզիկական հիվանդությունից

Կարիճ Այս համաստեղության մարդկանց համար ծառն ըստ Կենդանակերպի նշանի մասրենին է,ալոճենին սոճին և շագանակենին:Կարելի է նշել նաև արոսենին: Իրենց ծառերի հետ Կարիճները պետք է շփվեն վաղ գարնանը

Աղեղնավոր Թերևս ըստ Կենդանակերպի,որպես ամենաուժեղ ծառ թալիսմաններ հանդես են գալիս բոխին և մայրին Հենց այս երկու ծառերն են ընդունակ անմիջական ազդեցություն ունենալ այս նշանի ներկայացուցիչների ֆիզիկական և հոգևոր վիճակի վրա:Աղեղնավորների համար ծառի հետ շփվելու ժամանակը մարտն է,օգոստոսը և հոկտեմբերը

Այծեղջյուր Այծեղջյուրների համար բուժիչ ուժով են օժտված հաճարենին,կեչին և փշատերևազգին:Մարդկանց ովքեր պատկանում են այս համաստեղությանը,խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ հենց գալիս է առաջին ձյունը կամ ուշ ամռանը

Ջրհոս Ջրհոսի համար ամենաուժեղ հովանավորը բարդին է:Կարելի է նաև նշել իլենին և լորենին քանի որ նրանք նույնպես կարող են ազդել այս համաստեղության ներկայացուցիչների վրա:Շփվել խորհուրդ է տրվում ուշ գարնանը

Ձկներ Այ իսկ Ձկների համար հովանավոր կարող են լինել խեժափիճին կենին,ցախկեռասը և բռնչին:Այս նշանի մարդկանց համար հատկապես օգտակար կարող են դառնալ հովանավոր ծառերի պտուղները:Շփվել խորհուրդ է տրվում ամռան կեսերին

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика