Արևելյան իմաստունից 3 կենսական խորհուրդ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Խոյ

1.Երջանկությունը մտերիմ մարդիկ են:Հարստությունը գալիս և գնում է,իսկ ընկերները և մտերիմ մարդիկ մնում են Ձեզ հետ։Գնահատեք սերը և ընկերությունը:

2.Երբեմն անհրաժեշտ է վերցնել և բաց թողնել ինչ-որ բան, որպեսզի երջանիկ դառնաք:

3.Պրոբլեմը լուծելու ամենալավ մեթոդը՝ խուսափել դրա հետ հանդիպումից:

Ցուլ

1.Մենք բոլորս հավասար ենք, և ոչ ոք իրավունք չունի իրեն գերմարդ անվանել:

2.Որպեսզի մարդիկ հարգեն Ձեզ, անհրաժեշտ է, որպեսզի Դուք հարգեք նրանց:

3.Գնահատեք նրանց, ովքեր բացում են Ձեր առաջ իրենց հոգին:

Երկվորյակներ

1.Էգոիզմը երբեք գին չի ունենա, որովհետև այն նվիրում է միայն իշխանության րոպեական զգացողություն, լավ տրամադրություն, հարստություն:

2.Սուտն այն է, ինչը կարող է Ձեզ փրկել միայն հիմա, բայց չի կարող ազատել պրոբլեմներից:

3.Հեռատեսությունը ոչ միայն իմաստուն մարդկանց ընտրությունն է, այլ նաև նրանց, ովքեր գնահատում են իրենց ժամանակը:

Խեցգետին

1.Յուրաքանչյուր վատ բան պահանջում է հատուկ վճար: Ցավ պատճառելն անպատիժ չի մնում:

2.Մի ձևացրեք, որ Դուք ավելի լավն եք, քան կաք:

3.Ագահությունը սպանում է Ձեր մեջ մարդուն, այն ընդունակ է դարձնել Ձեզ միայնակ և դժբախտ:

Առյուծ

1.Ամենակարևոր կարողությունը կյանքում ինքն իրեն ուրիշ մարդու տեղը դնելու կարողությունն է:

2.Ծախսել պետք է այնքան, ինչքան Դուք կարող եք Ձեզ թույլ տալ, այլ ոչ թե այնքան, ինչքան պահանջում է կարգավիճակը:

3.Յուրաքանչյուր վատ, ինչպես նաև՝ լավ բան, անցնում է:

Կույս

1.Դուք չեք կարող միշտ ճիշտ լինել:

2.Երբեմն անհրաժեշտ է ռիսկի գնալ, եթե ուզում եք երջանիկ լինել:

3.Անհրաժեշտություն չկա, որպեսզի Ձեզ ուրիշ մարդիկ աջակցեն: Դուք ամեն ինչ կարող եք անել առանց օգնության:

Կշեռք

1.Ամեն ինչ լավ կլինի, քանի որ կյանքը ոչ թե սև և սպիտակ գծեր են, այլ շախմատի տախտակ:

2.Մի պահանջեք շրջապատից այն, ինչ չեք կարող պահանջել ինքներդ Ձեզանից:

3.Հոգին միշտ մարմնից կարևոր է: Մտքերը միշտ գործողություններից ավելի կարևոր են: Մտքերը նյութական են:

Կարիճ

1.Եթե Դուք նույնիսկ միայնակ փոխեք աշխարհը դեպի լավը, դա չի կարող լինել առիթ ուրիշներին ցուցում տալու, թե ինչ պետք է նրանք անեն:

2.Խորհուրդ տվեք միայն այն ժամանակ, երբ Ձեզ խնդրում են դրա մասին:

3.Եթե Դուք ինչ-որ մեկին ցավ եք պատճառել,մի վիրավորվեք այդ մարդուց այն բանի համար,որ նա ի պատասխան Ձեզ ցավ կպատճառի:

Աղեղնավոր

1.Դիվանագետ մարդիկ շատ ավելի հաջողակ են, քան էգոիստները:

2.Գնահատեք օգնությունը: Մի չարաշահեք հյուրասիրությունը, վստահությունը, եթե չեք ուզում, որ Ձեզ ատեն:

3.Մի դասեք Ձեզ ուրիշներից բարձր. Դուք թերություններ ունեք:

Այծեղջյուր

1.Իդեալական մարդիկ չեն լինում: Ինչքան մոտ լինեք իդեալական կերպարին, այնքան ավելի ձանձրալի կթվաք:

2.Փոփոխությունը նորմալ է: Ամեն ինչ փոխվում է. տիեզերքը, աշխարհը, մարդիկ:

3.Ամբողջ անցյալը պետք է մնա անցյալում:

Ջրհոս

1.Մենք գիտակցում ենք,թե ինչ է իսկական սերը և ընկերությունը միայն այն ժամանակ, երբ սկսում ենք գնահատել օգնությունը և ուշադրությունը:

2.Միայն դառնալով լավագույնն ինչ-որ բանում՝ կարելի է հասնել հաջողության:

3.Երբեք մի ցածրացրեք մարդկանց, առավել ևս՝ ուրիշների ներկայությամբ, եթե չեք ուզում պրոբլեմներ ունենալ հետագայում:

Ձկներ

1.Որպեսզի կյանքը հաճույք պատճառի, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ եք ուզում:

2.Ընտանիք պետք է բոլորին: Սովորեք գնահատել Ձեր հարազատներին և այն ամենը, ինչ նրանք անում են Ձեզ համար:

3.Կյանքը խաղ չէ մեկ դարպասի վրա: Սովորեք զոհաբերել ինչ-որ բան:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика