Աստղերը հուշում են Աստղագուշակ Հունվարի 12․ի համար

Խոյ.Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել,սակայն դուք պետք է հաշվի առնել,որ օրը ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:

Ցուլ.Այսօր դուք սովորականից ավելի լուրջ եք տրամադրված,կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ:Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել,դա միայն մտերիմ մարդու կողմից հոգատարորեն պատրաստած հաճելի անակնկալն է:Անձնական ոլորտում օրը առավելապես հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար:

Երկվորյակ.Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ:Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է:Այսօր կարելի է գնումներ անել,այդ թվում խոշոր: Սովորականից ավելի օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել,ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:

Խեցգետին.Գործողություններն այնքան էլ բարեհաջող ընթացք չեն ստանում, քանի որ նպատակին հասնելու համար այսօր բավական մեծ ջանքեն են պահանջվում, այնինչ դուք բոլորովին չեք ցանկանում լարվել Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու,ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:Կարելի է վերսկսել հարաբերություները մի մարդու հետ,ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում:

Առյուծ.Օրը կապված է անցյալի իրադարձությունների վերլուծության,արդյունքներն ու ձեռքբերումները ամփոփելու հետ:Հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք,որոնց սպասում էիք վերջին օրերին:Այսօր լուրջ հակառակորդի հետ բախվելու,ազդեցիկ թշնամիներ ձռեք բերելու վտանգի տակ եք:Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք,որոնց համար փոշմանելու առիթ կունենաք:

Կույս.Այսօր ձեզ թվում է,որ օրը կարծես,հատուկ ստեղծվել է այն բանի համար,որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ:Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը Այնպես որ ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի,թեյի և սուրճի օգտագործումից:

Կշեռք.Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք ճիշտ գնահատել ձեզ ուղղված խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են և դրանց առանձնապես կարևորություն չեք տալիս: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ ձեր համար սիրելի մարդու հետ:

Կարիճ.Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի այսօր, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ: Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել: Հաջող կլինեն ձեր իմիջի փոփոխույթան հետ կապված որոշ փորձարարությունները:

Աղեղնավոր.Այսօր հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ:Դուք ձեզ կտրուկ,վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս,ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը:

Այծեղջյուր.Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ,որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Մնում է միայն որ հոտառություն ցուցաբերեք և առավելագույնս օգուտներ քաղեք այդ հանդիպումներից:

Ջրհոս.Օրը կապված է որոշ հարաբերություններ վերսկսելու հետ,որոնք խզվել էին թյուրիմածությունների փոխադարձ չհասկացվածության հետևանքով:Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու,հրապարակային ելույթների նոր ծանոթությունների համար:Դուք հեշտությամբ եք նվաճում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու իրողությունից:

Ձկներ.Այսօր ժամանակը կանցնի բավական միապաղաղ ու ձանձրալի:Ուստի հարմար օր է նոր գաղափարներ իրականացնելու նոր գործընկերներ գտնելու և նրանց հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար:Ներդաշնակ են ընթանում անձնական և հատկապես՝ընտանեկան հարաբերությունները:Ձեր խորհուրդները ընդունելի են բոլորի համար և դրանից դուք ձեզ շատ լավ եք զգում:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика