Աստղագուշակ Հունվարի 7 ի համար

Խոյ.Բարենպաստ օր է ամենատարբեր տեսակի շփումների համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև՝ նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել:Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում,կառուցում պլաններ և վերանայում եք գերակայությունները: Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևորությունները:

Ցուլ.Օրը ձեզ հնարավորություն տալիս դրսևորել ձեր լավագույն որակները:Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու,կամ էլ գտնել նոր երկրպագուներ:Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար:Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ:Հարմար օր է ուղևորությունների համար, այդ թվում և՝ արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար:

Երկվորյակներ․Այսօր գործեք վճռական դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը:Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհանձնվեք՝ խնդիրները լուծելու ձևերը միևնույն է՝ կգտնվեն, դրա հետ մեկտեղ էլ, ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է,այլև՝ անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից՝ այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին նոր հրապույրներ և հետաքրքրություններ են սպասում:

Խեցգետին.Հաջող և խոստումնալից օր է իսկ դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը,ինչին ձեռնամուխ եք լինում:Կարելի է նոր,այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել անհաջողություններից չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները,կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր, միևնույն է՝ վեճեր չեն առաջանում:Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Առյուծ.Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից կօգնի խուսափել մանրուքները նկատելու ձեր ունակությունը անգամ այնպիսի մանրուքները,որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ՝ վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ:Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն:

Կույս.Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ,ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը:Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար:Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը:

Կշեռք.Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ դժվարությունները,ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում:Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը այլև հաճույքով օգնում շրջապատին:Օրը հարմար է գնումների համար,ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար,այլև մտերիմների,քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի: Օրը լի է անակնկալներով,հիմնականում՝ հաճելի:

Կարիճ.Այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե դուք նրբանկատ և ուշադիր չլինեք Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում,դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները:Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվել այնուամենայնիվ անհրաժեշտ է՝ հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Աղեղնավոր.Հաճելի և հանգիստ օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հեռանկարներ: Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք և բաց չթողնել շանսերը: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով: Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանաբար էլ՝ տրամադրությունը:Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար՝ դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:

Այծեղջյուր.Դուք լի եք կենսական եռանդով,որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ՝ փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում եթե ձեր գործողություններ վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ:Վատ օր չէ ֆինանսական առումով՝հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար:

Ջրհոս.Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը,հեշտության կհաստատեք նոր հետաքրքիր կապեր,որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն; Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն,ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք:Օրը բարենպաստ է ձեռագործության խոհարարական փորձարարությունների համար: Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:

Ձկներ.Սա ամենաթեթև և հաջող օրերից չէ,սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով:Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո, ուղղակի ուժասպառ կլինեք:Ամենաբարենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճիշտ տոնայնությունը, ընդհանուր հայտարարի գալ Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика