Աստղագուշակ Դեկտեմբերի 15 ի համար

Խոյ.Օրը իդեալական է այնպիսի հարցերով զբաղվելու համար,որոնք իրավական ոլորտի հետ են կապված:Ցանկացած բյուրոկրատական հարցերը այսօր կլուծվեն հաջողությամբ եւ դյուրությամբ: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերին:

Ցուլ. Օրը հարմար է տարբեր նոր գաղափարներ կյանքի կոչելու համար:Գործողությունների դիմելուց առաջ նախ սակայն ամեն բան լավ կշռադատեք եւ խուսափեք հատկապես սուր արձագանքներից կամ քննադատություններից:Քննարկումները եւ անհարկի արձագանքները ձեր օգտին չեն:

Երկվորյակ. Թուլանալու ժամանակ չեք ունենա այլապես ռիսկի կդիմեք եւ կկորցնեք ունեցած դիրքերը:Հնարավոր են տհաճություններ աշխատավայրում: Խուսափեք վեճերից, հատկապես ղեկավարությանը մի հակադրվեք

Խեցգետին.Լավ շրջան է հանգստանալու համար:Մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ:Այլոց գործերին մի խառնվեք, ձերն էլ բավական է ձեր համար: Ուշադիր եղեք առողջության հանդեպ:

Առյուծ.Հաջողության կհասնեք,եթե համբերատար լինեք: Մի փորձեք առաջ անցնել իրադարձություններից:Փոքր խնդիրները հնարավոր են,սակայն կենտրոնացեք լուրջ հարցերի վրա միայն:Հնարավոր է վնասվածքներ ստանաք,այնպես որ ցանկալի է զգուշություն պահպանել

Կույս. Էներգիայի հոսք կզգաք եւ ձեռնամուխ կլինեք ընթացիկ գործերի կատարմանը:Ամեն բան կստացվի ձեր մոտ շատ ավելի լավ,քան սպասում էիք: Լավ ժամանակ է հանգստանալու համար:

Կշեռք.Մասնագիտական ոլորտում ամեն բան կանցնի ըստ նախատեսվածի:Փորձեք ուշադրություն հատկացնել առողջությանը ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում:Երեկոն կարող եք անցկացնել ընկերական շրջապատում:Անձնական կյանքում հնարավոր են հաճելի անակնկալներ:

Կարիճ. Բարդ գործեր մի ձեռնարկեք:Փորձեք ավելի թեթեւ ընթացիկ հարցերով զբաղվել:Եթե վստահ չեք ձեր գործերին նույնիսկ ժամանակավոր դադարը լավ լուծում կարող է լինել ձեր համար:Մեկուսացումն օգտագործեք ներհայեցողության համար:

Աղեղնավոր. Այսօր ֆիզիկական եւ զգացական մեծ ջանքեր կպահանջվեն:Ամեն ինչին վերաբերվեք ինչպես քննությանը Փորձեք ազատ ժամանակը օգտագործել հաճելի գործերով,որոնք թույլ կտան ձեզ թուլանալ եւ հեռանալ առօրեական թոհուբոհից:

Այծեղջյուր. Այս շրջանը հարմար է փոփոխությունների համար:Կարելի է համարձակությամբ նոր գործեր սկսել սկսած տանը կահույքի վերադասավորությունից մինչեւ ավելի գլոբալ գործերը:Սիրային հարցերում,սակայն,հաջողությունը ձեզ չի ուղեկցի:Խուսափեք վեճերից ու կոնֆլիկտներից:

Ջրհոս.Օրը հարմար է ցանկացած բարդության գործով զբաղվելու համար,միայն թե արդյունքը կլինի ոչ միանգամից Անձնական բերեկեցությունից չեք դժգոհի,թեեւ ընթացիկ խնդիր կան: Եղեք ավելի ստեղծարար, աստղերը հուսախաբ չեն անի այսօր:

Ձկներ.Փոփոխությունների սպասեք աշխատանքային գործունեության ոլորտում:Նախապատրաստվեք եւ բարոյապես եւ ինֆորմատիվ իմաստով:Սիրային ճակատում հնարավոր են դրական տեղաշարժեր: Նոր ծանոթությունների համար լավ ժամանակ է:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика