7 գործոն,որոնք կարող են դառնալ գլխապտույտի պատճառ։ Այդ գործոններն իմանալը թույլ կտա ժամանակին նկատել խնդիրն ու դիմել մասնագետին հետագա բարդություններից խուսափելու համար։

Գլխապտույտը բավական լուրջ խնդիր է,որն ուղեկցվում է մի շարք տհաճ զգացողություններով և կարող է շատ վտանգավոր լինել։ Շատերը կարծում են,թե գլխապտույտը սովորաբար ի հայտ է գալիս կտրուկ և շատ դեպքերում չի ունենում որևէ պատճառ,մինչդեռ իրականում այս տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել բավական վտանգավոր հիվանդություններով,որոնց դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը։

Բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո Այս հիվանդությունը զարգանում է ներքին ականջում կալցիումի կարբոնատի մասնիկների կուտակման հետևանքով։Կալցիումի մասնիկները սխալ են ընկալում տեղեկությունը,ինչի հետևանքով մարմնի դիրքի և շարժումների վերաբերյալ գլխուղեղին սխալ տվյալներ են փոխանցվում։

Մենյերի հիվանդություն Գլխապտույտի պատճառ կարող է դառնալ նաև Մենյերի հիվանդությունը։ Ներքին ականջի ախտահարումը չի ունենում որևէ պատճառ, սակայն ենթադրվում է, որ այն պայմանավորված է լինում լսողական անցուղիներում հեղուկի կուտակմամբ։Հիվանդությունը զարգանում է առանց ակնհայտ պատճառների և շատ կտրուկ,ինչի հետևանքով կարող են նկատվել գլխապտույտ, ականջներում լսվող աղմուկ և լսողության կորուստ։

Անհանգստություն ու տագնապ Տագնապի և անհանգստության նոպաները հաճախ են ուղեկցվում գլխացավերով կամ գլխապտույտներով,սակայն այս ախտանշանը ոչ բոլորի մոտ է նկատվում։ Այնուամենայնիվ սթրեսի ժամանակ առաջացող տագնապը կարող է ուղեկցվել ոչ միայն գլխապտույտներով,այլև սրտխառնոցով ու ապակողմնորոշվածությամբ։

Լաբիրինթաբորբ Քիթըմպանի վարակներից կարող են զարգանալ ներքին ականջի բորբոքումներ։Այս բարդությունը հատկապես հաճախ է հանդիպում վիրուսային հիվանդություններից,սուր վարակիչ վիրուսային հիվանդություններից կամ գրիպից հետո։ Բուժումն իրականացվում է հակավիրուսային դեղամիջոցներով սակայն հիվանդությունը կարող է հանգեցնել ներքին ականջի որոշ անդառնալի վնասվածքներ,որոնց հետևանքով տարբեր ախտանշանները, այդ թվում նաև գլխապտույտը մշտական բնույթ կկրեն։

Ծովային հիվանդություն Գլխապտույտի պատճառ կարող են դառնալ նաև տրանսպորտային միջոցները Նման դեպքերում խանգարվում է անդաստակային (վեստիբուլյար) ապարատի աշխատանքը,ինչը հանգեցնում է այնպիսի ախտանշանների ինչպիսին են սրտխառնոցն ու փսխումը։Ընդ որում հղիությունն էլ ավելի է բարձրացնում ինքնազգացողության վատթարացման հավանականությունը։Որպես կանոն ախտանշանները մեղմվում են անմիջապես կայուն հողին կանգնելու դեպքում։

Զարկերակային ցածր ճնշում Զարկերակային ճնշման կտրուկ նվազումը կարող է դառնալ ինքնազգացողության վատթարացման ու նախաուշագնացային վիճակի պատճառ, ինչն էլ շատ հաճախ ուղեկցվում է գլխապտույտով։ Նման դեպքերում ճիշտ դեղորայքի ընդունումը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից։

Օրգանիզմում երկաթի ցածր մակարդակ Գլխացավի առաջացմանը նպաստող գործոններից մեկն անեմիան է (սակավարյունություն)։Ընդ որում օրգանիզմի հյուսվածքներին թթվածին մատակարարող հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում ի հայտ են գալիս նաև այլ ախտնշաններ,այդ թվում հևոց,ցավեր կրծքավանդակի շրջանում և թուլություն։Նման դեպքերում ինքնազգացողության բարելավման համար բավական կլինի սննդակարգում որոշ փոփոխություններ անել,սակայն շատ դեպքերում կարող է լինել թերապիայի անհրաժեշտության։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика