Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է:Ահա թե ինչու այս բույսը պետք է լինի ուրաքանչյուրի տանը

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է:Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:Առաջ մարդիկ հավատում էին նրան, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը:Եթե դուք ցանկանում եք որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությունով՝ պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս):

Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար: Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ արտրիտ և արթրոզ:Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:Ինչպես բուժվել ֆիկուսի օգնությամբ։

Ֆիկուսը հոդերի բուժման համար․

Ձեզ պետք կգա

Ֆիկուսի տերև

80 մլ օղի

Պատրաստման եղանակը․ 1 Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ,լցրեք վրան օղին և ծածկեք կափարիչով:Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր: 2 Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:

3 Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք:Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:

Հազի բուժում

  • Ձեզ հարկավոր կլինի
  • 1 ֆիկուսի տերև
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը․ 1 Դրեք ջրով կաթսան կրակին:Հասցրեք հեղուկն եռման աստիճանի:Հոտո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով:Հանեք տերևը և վրան մեղր լցրեք: 2 Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս:Արեք այս գործողությունը մինչև լիարժեք լավանաք:

Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ․

  • Ձեզ պետք կգա
  • 80 մլ ֆիկուսի հյութ
  • 40 մլ քացախ

Պատրաստման եղանակը․ 1 Անց կացրեք մսաղացով ֆիկուսի փարթամ տերևները,հյութը քամեք մառլյայով:Հյութին ավելացրեք քացախը:

Խարնուրդը լցրեք մուգ ապակիով շշի մեջ և փակեք կափարիչով:2 Երկու կաթիլ կաթացրեք այդ հատվածի վրա չկպչելով հարակից մաշկին:Այն պետք է պահել ամենաշատը 10 վայրկյան, իսկ հետո լվանալ ջրով: Այս գործողությունը պետք է անել գիշերը,այնքան ժամանակ մինչև ճարպագնդիկներն անհետանան:

Դիզենտերիայի և աղիքային խանգարումների բուժում․

Ձեզ պետք կգա

50 մլ ֆիկուսի հյութ

100 մլ սպիրտ

Պատրաստման եղանակը․ 1 Հենց նոր պոկած ֆիկուսի տերևները մանրացրեք մսաղացի օգնությամբ,հետո հյութը քամեք մառլյայով:Լցրեք ֆիկուսի հյութի վրա սպիրտը:

Լցրեք խարնուրդը մուգ ապակե շշի մեջ և պահեք երկու օր սառնարանում 2 Առաջին օրն օգտագործեք երկու ժամը մեկ 1 ճաշի գդալ:Երկրորդ և երրորդ օրերին օգտագործեք օրը 5 անգամ: Չորրորդ օրը օգտագործեք մեկ թեյի գդալ՝ օրը երեք անգամ, ուտելուց հետո:

Ատամի ցավից արագ ազատվել․

Ձեզ հարկավոր է

1 ճաշի գդալ ֆիկուսի հյութ

3 ճաշի գդալ սպիրտ

Պատրաստման եղանակը․ 1 Ֆիկուսի հյութով բաժակի մեջ սպիրտ ավելացրեք:Դրեք մութ տեղում՝երկու օր 2 Բամբակը թրջեք թուրմի մեջ: Դրեք այն ցավացող ատամի վրա և պահեք այդպես մի փոքր: Հետո հանեք բամբակը և ողողեք բերանը երիցուկի թուրմով:

Ֆիկուսը հիանալի բուժիչ միջոց է,բայց պետք է հիշել հակացուցումների մասին: Այս բույսի միջոցով բուժումը հակացուցված է հղի կանանց և երեխաներին:Չի կարելի օգտագործել ֆիկուսից պատրաստված միջոցներ,եթե ունեք սրտի հետ խնդիրներ:Ժողովրդական դեղամիջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика