Քրքումով պատրաստված ըմպելիք թոքերը վիրուսներից պաշտպանելու համար

Շնչառական համակարգն ախտահարող վիրուսներից,այդ թվում նաև Covid-19-ի համավարակի հարուցիչ նոր կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկն առողջությունն ու իմունային համակարգն ամրապնդելն է,իսկ այս հարցում հիանալի օգնական կարող է լինել քրքումով պատրաստված ըմպելիքը գրում է med2.ru կայքը։Մասնագետներն այս ըմպելիքը խորհուրդ են տալիս խմել ամեն օր,քանի որ այն հիանալի միջոց է դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Քրքումը դարեր ի վեր հայտնի է,որպես համեմունք,որը բարելավում է օրգանիզմի պաշտպանական գործառույթները,որոնք թուլանում են քրոնիկ հիվանդությունների դեպքում։Սա է պատճառը,որ քրքումով ըմպելիքը հատկապես օգտակար է տարեցների համար, որոնց օրգանիզմը շատ ավելի վատ է դիմակայում ախտածին տարրերին։

Քրքումը գործում է որպես բնական իմունախթանիչ,ուստի հիանալի միջոց է տարատեսակ վարակների տարածման շրջանում օրգանիզմը պաշտպանելու համար։Ավելին այն կարելի է կիրառել ոչ միայն որպես բուժիչ ըմպելիքի բաղադրիչ, այլև որպես յուրահատուկ համեմունք՝ ավելացնելով տարբեր ուտեստներին, թխուկներին և անգամ քաղցրավենիքին։ Քրքումը կարելի է գտնել նաև դեղատներում, որտեղ այն վաճառվում է դեղապատիճների տեսքով։ Այն չի առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի անվնաս է անգամ ալերգիկ ասթմայով ու բրոխաբորբով հիվանդների համար։

Փորձը ցույց է տվել,որ այս համեմունքով պատրաստված բուժիչ ըմպելիքը շատ արդյունավետ է բորբոքումների,լյարդի հիվանդությունների,աղիների աշխատանքի խանգարուների ու շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի այն խորհուրդ է տրվում ներառել ամենօրյա սննդակարգի մեջ։ Այն պատրաստելու համար հարկավոր է ընդամենը մի քանի րոպե և բաղադրիչներ, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուրի խոհանոցում։ Հարկավոր է ոչ շատ տաք կաթին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, մեկ թեյի գդալ քրքում և մի փոքր կարագ, այնուհետև լավ խառնել և խմել ըմպելիքը գոլ վիճակում։ Ցանկության դեպքում կարելի է կենդանական ծագման կաթը փոխարինել բուսական ծագման կաթով, օրինակ՝ նշի կամ կոկոսյան ընկույզի կաթով։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика