Վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին հուշող ախտանշաններ որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

Վահանաձև գեղձը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է,որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներին։Սա այն օրգաններից է,որոնց աշխատանքի խանգարումը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա սակայն այդ խնդիրների զարգացումը կարող է բավական երկար ժամանակ աննկատ մնալ։Այս գեղձի որոշ հիվանդություններ կարող են շատ երկար ժամանակ որևէ կերպ չդրսևորվել սակայն այնուամենայնիվ մասնագետները նշում են որ կան որոշակի ախտանշաններ որոնք հուշում են անհապաղ ներզատաբանին դիմելու անհրաժեշտության մասին։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին հուշող ախտանշաններ,որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Քաշի կտրուկ տատանումներ Հիպոթիրեոզի դեպքում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են,իսկ աղի և ջրի հաշվեկշիռը խանգարվում,ինչը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ։Բացի այդ,վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին է հուշում նաև չափազանց մեծ ախորժակը,ուստի նման փոփոխությունների դեպքում հարկավոր է դիմել ներզատաբանին։

Առատ քրտնարտադրություն Վահանագեղձի հետ կապված խնդիրների դեպքում առատ քրտնարտադրությունը կարող է ուղեկցվել սրտի ռիթմի խանգարումներով ու անհանգստությամբ Սա պայմանավորված է նրանով որ նորմայից քիչ թիրեոտրոպ հորմոնների արտադրության դեպքում խանգարվում են քրտնարտադրության ու ջերմափոխանակության գործընթացները և օրգանիզմը դժվարանում է ազատվել տոքսիններից։Նման դեպքերում կարող են ի հայտ գալ անգամ դեմքի ու վերջույթների այտուցներ։

Մաշկի չորություն Էնդոկրին համակարգի խանգարումները հաճախ են անդրադառնում մարդու արտաքինի վրա։Օրինակ հիպոթիրեոզի դեպքում ճարպագեղձերի ակտիվությունը թուլանում է ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ Նման դեպքերում դեմքի ու ձեռքերի մաշկը չորանում է,իսկ արմունկների մաշկը կարող է անգամ կոշտանալ ու թեփոտվել։Բացի այդ գեղձի աշխատանքի խանգարումը կարող է դառնալ նաև եղունգների փխրունության ու մազաթափության պատճառ։

Հոգնածություն ու քնկոտություն Անբացատրելի հոգնածության ու քնկոտության դեպքում հարկավոր է անհապաղ ստուգել արյան մեջ թիրեոտրոպ հորմոնի մակարդակը,քանի որ նման խնդիրները կարող են պայմանավորված լինել այս հորմոնի ցածր մակարդակով։Բանն այն է որ նյարդային համակարգը միշտ արձագանքում է ներքին օրգանների և հատկապես վահանագեղձի աշխատանքում տեղի ունեցած խանգարումներին։Սա է պատճառը որ հիպոթիրեոզը հաճախ է դրսևորվում անքնությամբ ու դեպրեսիաներով,մինչդեռ հիպերթիրեոզի դեպքում կարող են նկատվել անբացատրելի հուզականություն ու գրգռվածություն։

Դաշտանային ցիկլի անկանոնություն Սեռական համակարգը կապված է ներզատական համակարգի հետ,ուստի վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են անդրադառնալ նաև սեռական օրգանների աշխատանքի վրա։Օրինակ՝հիպոթիրեոզը կարող է դառնալ ձվարանների դիսֆունկցիայի և ձվազատման բացակայության պատճառ՝հանգեցնելով այսպես կոչված էնդոկրին անպտղության որի դեպքում վահանագեղձի հետ կապված խնդիրները թույլ չեն տալիս կնոջը հղիանալ։Հիպոթիրեոզը հաճախ է դառնում վաղաժամ դաշտանադադարի պատճառ,մինչդեռ հիպերթիրեոզն ազդում է սեռական ցանկության վրա՝ նվազեցնելով լիբիդոն։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика