Սիրում եք ցերեկը քնել ապա կարդացեք սա։ Ինչ առավելություններ ունի ցերեկվա քունը։

Դուք ուշադրություն դարձրել եք որ օրվա մեջ 5 րոպեանոց քունը որը կարող է լինել նստած կիսանստած (ոմանք անգամ կարողանում են կանգնած քնել) վիճակոիմ տալիս է ավելի շատ առույգություն և էներգիա,քան երկարատև գիշերային քունը հարմարավետ տաք մահճակալում։Պարզվում է որ չի կարելի ձեզ զրկել այդ հաճույքից Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ,ապա արեք դա։Դա հնարավորություն է տալիս էներգիայով լիցքավորվել և առույգանալ։Օրը աննկատ թռնում է իսկ ամենօրյա գործերը չեն թվում նույնքան ձանձրալի։

Ինչ առավելություններ ունի ցերեկվա քունը։

1․Օրգանիզմում կատարվում է երջանկության հորմոնի արտադրանք։ Քնի ժամանակ ակտիվ արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ մեր տրամադրությունը գնալով զգալիորեն բարելավվում է ցերեկվա հանգստից հետո:

2․Բարելավվում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկային ժամերի քունը,ինչպես պարզել են գիտնականները համարժեք է 200 մգ․ կոֆեինի հետ։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։

3․Աճում է ստեղծագործական պոտենցիալը։ Մեծն մտածողները, գիտնականները,փիլիսոփաները,նկարիչները հաճախ են քնում ցերեկները Դա նաև փոքրիկ ընդմիջում է ակտիվությունից հետո,որը թույլ է տալիս հիասքանչ մտքեր առաջ բերել։Օրինակ,Լեոնարդո դա Վինչին շատ հաճախ քնել է այն պահերին,երբ նկարել է իր գլուխգործոցները։

4․Բարելավվում է հիշողությունը։ Օրինակ,բանաստեղծությունները,որոնք ոչ մի կերպ չէր լինում անգիր սովորել արագ հիշվում են օրվա մեջ կարճ ժամկետով քնելուց հետո։

5․ 5 գլխավոր զգայարանները դառնում են ավելի սուր։Ուտելիքը թվում է համեղ,երաժշտությունը ավելի լսելի գույները պայծառ։

6․Օրգանիզմում նվազում է կորտիզոլի մակարդակը։Այն ապակտիվանում է քնի ժամանակ։Դրա մեծ քանակությունը բերում է դեպրեսիայի առաջացնում է դժգոհություն և ոչնչով չպայմանավորված բարկություն։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика