Որ մթերքներն են օգնում պաշտպանել տեսողությունը

Lifehacker.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար: Տեսողության լավացման համար օգտակար է ձվի դեղնուցը:Սպանախն ու մնացած բանջարեղենը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աչքերի քրոնիկ հիվանդությունները:

Բացի դա՝ դրանք հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք ևս անհրաժեշտ են աչքերին:Յուղոտ ձուկը ևս օգտակար է օրգանիզմի համար: Եթե դուք ծովամթերք չեք օգտագործում, ապա կարող եք ձկան յուղը մտցնել ձեր օրակարգի մեջ:

Հատապտուղները մեր աչքերի համար ամենաօգտակար մթերքներից են համարվում:Այդ ամենը A, C և E վիտամինների և ցինկի շնորհիվ է: Վիտամին A-ն շատ լավ հակաօքսիդանտ է, որը կանխարգելում է աչքերի բորբոքումը:

Վիտամին Cն խոչընդոտում է աչքի ճնշման բարձրացմանը,որի առկայության և անուշադրության մատնելու դեպքում կարող է առաջանալ գլաուկոմա հիվանդությունը:Վիտամին E-ն էլ կարող է կանխարգելել կատարակտի առաջացումը: Գազարը կարող է լավացնել աչքերի առողջության վիճակը: Նուշը ևս հարուստ է A, C և E վիտամիններով:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика