Որ դեպքերում է առաջանում երկարատև հազ և ինչպես ճիշտ բուժել այն

Հազը շատ տարածված խնդիր է, որը կարող է ուղեկցել տարբեր հիվանդություններին: Հաճախ այս ախտանշանից ազատվելը բավականին բարդ է լինում, ինչը զգալիորեն ազդում է մարդու կյանքի որակի վրա: Հարկ է հիշել, որ երկարատև հազի դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկին՝ դրա առաջացման պատճառը գտնելու և արդյունավետ բուժում ստանալու համար:

Հաճախ բրոնխաբորբի դեպքում երկարատև հազը, որի ինտենսիվությունն աստիճանաբար նվազում է, կարող է վկայել հիվանդի դանդաղ ապաքինման մասին, սակայն երբեմն նման ախտանշանն ի հայտ է գալիս ոչ ճիշտ բուժված բրոնխաբորբի դեպքում:

Երկարատև հազը հատկապես վնասակար է երեխաների համար, քանի որ նրանց շնչառական ուղիների լորձաթաղանթը շատ նուրբ է և կարող է հեշտությամբ վնասվել: Եթե փոքրիկի հազը չի բուժվում մեկ ամսից ավել, ապա այն համարվում է երկարատև և այս դեպքում հարկավոր է լուրջ բուժզննում անցկացնել:

Հաճախ երեխաների մոտ երկարատև հազը պայմանավորված է լինում շնչառական ուղիների բակտերիալ կամ սնկային վարակով, որոնցից կարելի է ազատվել հակաբիոտիկների միջոցով: Բացառված չէ, որ հազի պատճառն ալերգիաները կամ թոքերի քրոնիկական հիվանդությունները լինեն:

Մեծահասակների մոտ հազի կարող է պայմանավորված լինել նույն պատճառներով ինչ և փոքրիկների մոտ, սակայն, կախված պատճառից, ուղեկցվել մի շարք այլ ախտանշաններով:

Այս խնդրի ճիշտ բուժումը հաճախ կախված է լինում դրա առաջացման պատճառից, սակայն սանկացած դեպքում էլ հիվանդի առողջական վիճակի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում հետևյալ գործողությունները.

Օդի խոնավեցում. տաք օդը չորացնում է շնչառական օրգանների լորձաթաղանթը՝ նպաստելով բրոնխներում լորձի կուտակմանը: Օդի խոնավեցումը կօգնի բարելավել հիվանդի վիճակը և վերածել չոր հազը թացի:

Մեծ քանակությամբ հեղուկ. բավարար քանակությամբ հեղուկ ընդունելը կօգնի նոսրացնել լորձը և դուրս բերել խորխը: Բացի այդ, հեղուկն օգնում է ազատվել տոքսիններից վիրուսային ու բակտերիալ վարակների ժամանակ:

Գոլորշիով ինհալացիաներ. Դեղաբույսերով եփուլների գոլորշիով ինհալացիաները կօգնեն ազատվել սպազմից, կհանգստացնեն ու կտաքացնել լորձաթաղանթը: Եփուկին կարելի է ավելացնել մի փոքր էվկալիպտի կամ մենթոլի եթերայուղ: Սակայն հարկավոր է հիշել, որ այս ինհալացիաները հակացուցված են մինչև 4 տարեկան երեխաներին, ինչպես նաև մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում:

Հրաժարվել ծխախոտից. մասնագետները նշում են, որ գոնե բուժման ընթացքում ծխելուց հրաժարվելը դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա:

Հարկ է հիշել, որ հազի բուժման տեսակի ընտրությունը կախված է լինում հիվանդության առաջացման պատճառից:

Չոր հազի դեպքում հարկավոր է այն վերածել թացի, որպեսզի շնչուղիները մաքրվեն լորձից: Սովորաբար այս դեպքում նշանակվում են եփուկներով ողողումներ, ինչպես նաև հատուկ դեղամիջոցներ, որոնք օժտված են հակասեպտիկ ազդեցությամբ:

Թաց հազի դեպքում նշանակվում են խորխաբեր ու լորձը նոսրացնող դեղամիջոցներ, որոնք օգնում են մաքրել շնչուղիները: Սակայն նման դեղամիջոցների ընդունման հարցում հարկավոր է շատ ուշադիր լինել՝ լուրջ բարդություններից խուսափելու համար:

Հարկ է հիշել, որ խորխաբեևր դեղամիջոցները պետք է ոչ միայն արդյունավետ լինեն, այլև անվնաս: Սա հատկապես կարևոր է երեխաների հազի բուժման ժամանակ: Այս դեպքում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ կարբոցիստեին պարունակող դեղամիջոցներին, որոնք և՛ արդյունավետ են, և՛ անվնաս:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика