Մթերքներն որոնք առավել օգտակար են տղամարդկանց առողջության համար

Բալանսավորված սննդակարգը շատ կարեւոր է տղամարդկանց առողջության պահպանման եւ պոտենցիայի բարձրացման համար: Նման կարծիք է հայտնել հայտնի բժիշկ-սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, «Բժիշկ-սեքսոլոգների մասնագիտական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Եվգենի Կուլգավչուկը (Ռուսաստան):

«Սննդակարգը պետք է նախեւառաջ բալանսավորված լինի. կարեւոր է հետեւել քաշին: Լավ է, եթե ձեր սեղանին կարողանաք սպիտակուցային սնունդ ապահովել. օրինակ՝ ոչ յուղոտ միս, ոստրեր, խեցեմորթ, յուղոտ ձուկ:

Պետք է նաեւ կանաչիներ օգտագործել՝ մաղադանոս, սամիթ, կոճապղպեղ եւ նեխուր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Եվգենի Կուլգավչուկը:

Ընդ որում, ըստ մասնագետի, չափազանց կարեւոր է հիշել, որ ժամադրությունից անմիջապես առաջ կուշտ ուտելը, նույնիսկ եթե սնունդը բաղկացած է բացառապես առողջարար մթերքներից, ամենայն հավանականությամբ կնվազեցնի տղամարդու սեռական պոտենցիան:

«Ուժ չի ավելանա, իսկ տղամարդը կարող է «բարեսիրտ անշարժ գույքի» վերածվել: Սննդի մարսումն ինքնապահպանման բնազդի կատեգորիաներից է: Ինքնապահպանման բնազդը միշտ կհաղթի վերարտադրության բնազդին»,- նշել է բժիշկը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика