Հավկիթով դիետա, որը նախատեսված է ընդամենը մեկ շաբաթվա համար, սակայն այս կարճ ժամանակահատվածում օգնում է ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից:

Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար սննդաբանները մշակել են բազում սննդակարգեր, սակայն դրանցից ոչ բոլորն են բավական արդյունավետ լինում: Ամենաարդյունավետ սննդակարգերից մեկը հավկիթով դիետան է, որը նախատեսված է ընդամենը մեկ շաբաթվա համար, սակայն այս կարճ ժամանակահատվածում օգնում է ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից:

Այս դիետան բավական խիստ է, սակայն օգնում է հասնել հիանալի արդյունքի: Հավկիթով դիատային հետևելու դեպքում հարկավոր է սննդակարգից բացառել բոլոր տեսակի ճարպերը, սերուցքը, աղը, շաքարն ու այլ հավելումները: Հավկիթներն ու այլ մթերքը ցանկալի է խաշել, սակայն ցանկության դեպքում դրանք կարելի է պատրաստել նաև ջեռոցում (առանց յուղի):

Եթե օրական 6 հատ հավկիթ ուտելը տհաճ է, ապա կարելի է երբեմն այն փոխարինել որևէ այլ սպիտակուցային մթերքով (օրինակ՝ մսով, թռչնամսով, ձկով): Սակայն հարկ է հիշել, որ հավկիթը մսով փոխարինելու դեպքում չափաբաժինը չպետք է գերազանցի 250 գրամը:

Դիետայի ընթացքում կարելի է խմել միայն մաքուր չգազավորված ջուր, բուսական թեյեր ու առանց հավելումների սուրճ: Սննդի ընդունման հիմնական ժամերի միջև որևէ բան ուտելն արգելված է: Չի կարելի նաև ընթրիքին նախատեսված մթերքն ուտել ճաշին կամ փոխարինել մի մթերքը մյուսով:

Հարկ է հիշել, որ ինչ-ինչ պատճառներով սննդակարգը խախտելու դեպքում այն կարկավոր է վերսկսել առաջին օրից: Այս դիետայի առանձնահատկություններից մեկն այն է, որ անկախ ամեն ինչից այն հարկավոր է սկսել միայն երկուշաբթի օրվա համար նախատեսված սննդակարգից:

Սննդակարգը.

Երկուշաբթի.

Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ կամ նարինջ և առանց շաքարավազի սև սուրճ:

Ճաշին՝ 2 հատ հավկիթ, լոլիկ, բուսական թեյ:

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, առանց յուղի վինեգրետ (գազար, ճակնդեղ, մի փոքր կարտոֆիլ), թուրինջ կամ նարինջ, բուսական թեյ:

Երեքշաբթի.

Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ կամ նարինջ և առանց շաքարավազի սև սուրճ:

Ճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ:

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ անյուղ միս, մի բաժին աղցան (նեխուր, լոլիկ, վարունգ, հազար):

Չորեքշաբթի.

Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ և առանց կաթի ու շաքարավազի սև սուրճ:

Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին շոգեխաշած սպանախ, առանց շաքարավազի թեյ:

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, առանց յուղի վինեգրետ, կաթնաշոռ ու բուսական թեյ:

Հինգշաբթի.

Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ և առանց շաքարավազի սև սուրճ:

Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին շոգեխաշած սպանախ, առանց շաքարավազի սուրճ:

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ ծովային ձուկ, վինեգրետ, բուսական թեյ:

Ուրբաթ.

Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ և առանց շաքարավազի սև սուրճ:

Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին շոգեխաշած սպանախ, առանց շաքարավազի սուրճ:

Ընթրիքին՝ ծովային ձուկ, կաղամբ, վինեգրետ և առանց շաքարավազի սև սուրճ:

Շաբաթ.

Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ և առանց շաքարավազի սև սուրճ:

Ճաշին՝ մրգային աղցան:

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ անյուղ միս, աղցան (գազար, կաղամբ, լոլիկ), բուսական թեյ:

Կիրակի.

Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ և առանց շաքարավազի սև սուրճ:

Ճաշին՝ 2 հատ հավկիթ կամ խաշած սառը հավի միս, լոլիկ ու թուրինջ:

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ խաշած սառը հավի միս, աղցան (գազար, կաղամբ, լոլիկ), առանց շաքարավազի սև սուրճ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика