Կրեմ ապուրի 2 բաղադրատոմս որը հեռացնում է ցավը և բորբոքումը

Մենք առաջարկում ենք Ձեզ համեղ ապուրի երկու բաղադրատոմսեր,որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն մարմնի վրա,ինչպես նաև հեռացնում են ցավը:Այս ապուրների հիմնական առավելությունն այն է,որ նրանք ոչ միայն օգտակար և համեղ են,այլև շատ ժամանակ չեն պահանջում պատրաստման համար:

Այս ապուրների կազմը պարտադիր ներառում է այնպիսի բաղադրիչներ,ինչպիսիք են գազարն ու կոճապղպեղը և քրքումը:Նրանք չափազանց օգտակար են մեր օրգանիզմի համար:Եկեք մի քիչ խոսենք դրանց առավելությունների և օգուտների մասին:Գազարն իր բաղադրության մեջ պարունակում է վիտամին A,որը պատասխանատու է ոսկորների աճի և տեսողության համար,ինչպես նաև հիանալի հակաօքսիդիչ է:

Ապուրը,որի մասին այսօր կխոսենք,կտա ձեզ ոչ միայն համի հաճույք,այլև ունի հակամանրէային ազդեցություն,ուստի կօգնի հեռացնել բորբոքումը:Բացի այդ,խորհուրդ ենք տալիս ավելացնել մի քիչ սև պղպեղ քանի որ այն կօգնի բարելավել մարսողությունը և նաև հակասեպտիկ ազդեցություն կունենա:

Ապուր №1 Բաղադրությունը․

1 փոքր սոխ

1 ցողուն նեխուր

1 թեյի գդալ թարմ կոճապղպեղ

1 թեյի գդալ քրքում

2 փոքր գազար

1-1, 5 լ. բուսական արգանակ

1 ճաշի գդալ կոկոսի յուղ

ծովային աղեր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․ Սոխը և նեխուրը մանր կտրատել:Գազարը և կոճապղպեղը քերել քերիչով:Այնուհետև սոխը, նեխուրը,գազարը կոճապղպեղը դնում ենք տաքացված բուսական արգանակի մեջ:Ավելացնում ենք քրքում,աղ և սև պղպեղ: Եռացնում ենք և եփում մոտ 10 րոպե:

Ավելացնել մի ճաշի գդալ կոկոսի յուղ,թողնել տարածվի ամբողջությամբ և եփել ևս 2-3 րոպե:Մի քիչ սառեցրեք ապուրը:Խառնեք այնբլենդերով:Կարող եք համեմել թարմ դեղաբույսերով և համեմով ցանկության դեպքում:Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սիսեռ,ոսպ կամ լոբի,որից այն կդառնա ավելի խիտ և հագեցած:

Կրեմ-ապուր №2. Ցավից ազատվելու համար Բաղադրությունը․

1,5-2 լ. ձկան կամ բանջարեղենի արգանակ

2 գազար

1 փոքր ցուկկինի

2 թեյի գդալ թարմ կոճապղպեղ

կիտրոնի հյութ

½ թեյի գդալ ծովային աղ

½ Թեյի գդալ սև պղպեղ

5-7 թարմ եղեսպակի տերևներ

1-2 ճաշի գդալ կոկոսի յուղ

1-2 թեյի գդալ քրքում (փոշի)

Պատրաստման եղանակը․ Թավայում տապակել գազար և ցուկկինի՝վրան կոկոսի յուղ մոտ 5 րոպե,ցածր կրակի վրա:Տաք արգանակի մեջ ավելացնում ենք մանրացրած գազարը և ցուկկինին ապա ավելացնել թարմ շ կոճապղպեղ և մի ամբողջ սոխ:Բանջարեղենը խաշել 15-20 րոպե:Բանջարեղենը պետք է լինի փափուկ: Ավելացնել աղ պղպեղ Համտեսել:

Հեռացնել արգանակը կրակի վրայից և ավելացնել կիտրոնի հյութ ու մանրացրած եղեսպակի տերևներ:Խառնել ապուրը բլենդերով: Դուք կարող եք զարդարել այն թարմ խոտաբույսերով և կտրտած թարմ պղպեղով:Բարի ախորժակ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика