Կոճապղպեղով մի հիանալի բաղադրատոմս որը կօգնի ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից

Առողջարար սնդամթերքի շարքում կոճապղպեղն ամենաօգտակարն ու առողջարարն է:Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ինչի շնորհիվ բուժում է միգրենը,ազատում է բորբոքումներից կարգավորում է արյան շրջանառությունը,մեղմում է հոդացավերը և այլն։Հակաօքսիդանտներից բացի այն նաև հարուստ է մի շարք այլ օգտակար միացություններով,ինչպիսին են ածխաջրերը, մանրաթելերը, կալիումը կալցիումը,երկաթն ու վիտամին B6-ը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոճապղպեղով մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից:

Բաղադրությունը.

  1. 1 բաժակ կոճապղպեղի արմատ (մաքրել ու կտրատել)
  2. 2 հատ կիտրոն (առանց կեղևազրկելու կտրատել ու հեռացնել սերմերը)
  3. 1 բաժակ բնական մեղր

Պատրաստման եղանակը. Կտրատած կոճապղպեղը լցնել կոտորակիչի մեջ,ավելացնել կիտրոնը և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:Այնուհետև ավելացնել մեղրը և կրկին լավ խառնել:Ստացված զանգվածը լցնել մաքուր տարայի մեջ և պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը. Այս խառնուրդը հարկավոր է օգտագործել բուժիչ ըմպելիք պատրաստելու համար:Պարզապես անհրաժեշտ է մեկ բաժակ գոլ ջրին ավելացնել մեկ թեյի գդալ խառնուրդ լավ խառնել ու խմել:Այս ըմպելիքն օժտված է մի շարք օգտակար հատկություններով և օգնում է բարելավել ինքնազգացողությունն ու առողջական վիճակը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրա օգտակար հատկություններից մի քանիսը:

Ազատում է մարսողության հետ կապված խնդիրներից Կոճապղպեղը պարունակում է ֆենոլային միացություն,որն օգնում է ազատվել մարսողության հետ կապված խնդիրներից աղիների գրգռումից ու այտուցներից:Բացի այդ այն խթանում է թքի ու լեղու արտադրությունը,ինչն օգնում է ավելի լավ մարսել սնունդը:Այս դեղամիջոցն ազատում է նաև փորկապությունից ու կարգավորում է ստամոքսի և աղիների միկրոֆլորան։

Ազատում է սրտխառնոցից Կոճապղպեղը կօգնի պայքարել նաև հաճախակի սրտխառնոցի ու փսխումների դեմ:Այս ըմպելիքն անգամ խորհուրդ է տրվում օգտագործել հղիության ու քաղցկեղի ժամանակ

Պայքարում է բորբոքումների դեմ Իր հակաբորբոքային ու ցավազրկող հատկությունների շնորհիվ կոճապղպեղն օգնում է կանխել օրգանիզմում բորբոքումների առաջացումն ու նվազեցնել դրանց մակարդակը:Ուսումնասիրությունները ցույց են տվել որ ընդամենը մեկ ամսում կոճապղպեղը կարող է զգալիորեն նվազեցնել հաստ աղիքի բոլոր բորբոքումների մակարդակը Բացի այդ այն հիանալի միջոց է օստեոարթրիտի բուժման համար:

Մեղմում է ցավը Ուսումնասիրությունները ցույց են տվել որ կոճապղպեղի արմատն օգնում է զգալիորեն մեղմել մկանային ցավը:Բացի այդ այն շատ հաճախ (83%) օգնում է ազատվել նաև դաշտանային ցավերից

Բուժում ու կանխարգելում է գրիպը և մրսածությունը Կոճապղպեղով թեյն օգնում է ամրապնդել իմունային համակարգը ինչն էլ օգնում է խուսափել շնչառական ու վիրուսային հիվանդություններից:Խորհուրդ է տրվում է օրական 2-3 բաժակ կոճապղպեղով թեյ խմել:Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է թեյի առաջին բաժակը խմել առավոտյան դատարկ ստամոքսին:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика