Խորհուրդ ինչ անել եթե ջերմաչափը կոտրվել է

Կոտրված սնդիկով ջերմաչափը խնդիր է, որն անգամ հասուն մարդկանց մոտ է խուճապ առաջացնում։ Շատ մարդիկ չգիտեն, ինչպես ճիշտ հավաքեն սնդիկը և ջերմաչափի բեկորները, որպեսզի իրենց և իրենց հարազատների կյանքին վտնագ չսպառնա։ Այսօր մենք որոշել ենք կիսվել ձեզ հետ գլխավոր կանոններով, որոնք պետք է անեք եթե ջերմաչափը կոտրվել է։

1․Հանեք բոլորին այն հաստատությունից, որտեղ կոտրվել է սնդիկը, չմոռանաք տնային կենդանիների մասին նույնպես։

2.Օգտագործեք օդորակիչ, որպեսզի նվազեցնեք սենյակի ջերմաստիճանը մինչև 16-18 աստիճան։

3.Ամուր փակեք սենյակի դուռը և բացեք բոլոր պատուհանները։

4.Համոզվեք, որ սնդիկ չկա հագուստի կամ կոշիկների վրա։

5.Հագեք ռեզինե ձեռնոցներ և բժկական դիմակ։

6.Պատրաստեք կափարիչով ապակե տարա (հենց այդտեղ եք հավաքելու սնդիկը)։ Մի մոռացեք լցնել տարան ջրով։

7.Հավաքիր սնդիկի գնդակները ներարկիչի կամ հոգնայի օգնությամբ և տեղափոխեք այն ջրով լին ապակե տարայի մեջ։ Եթե հատակին մնացել են ապակու փոքրիկ կտորներ, հավաքեք այն սպունգով, կամ թաց թերթով։

Սնդիկը հավաքելու բոլոր գործընթացների վերջում հարկավոր է կրկնակի լվանալ հատակը սպիտակացնող նյութով, որը պարունակում է քլորը։ 1 լիտր ջրին օգտագործեք 1 ճաշի գդալ սպիտակացնող միջոց։

Հատակը պետք է մաքրել այդպես շաբաթական 2 անգամ, մեկ ամվսա ընթացքում։ Ոչ մի դեպքում չի կարելի դեն նետել սնդիկով լի տարան, այն հարկավոր է տանել մասնագիտացված հատատություն, եթե ունեք այդպիսինը ձեր քաղաքում։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика