Խորհուրդներ զարկերակային ճնշման տատանումների դեպքում անոթների առողջությունը պահպանելու համար

Զարկերակային ճնշման տատնումները կարող են բացասաբար ազդել մարդու ինքնազգացողության վրա, սակայն նույնիսկ առողջ մարդկանց մոտ օրվա ընթացքում կարող են լինել զարկերակային ճնշման տատանումներ:

Ընդ որում՝ այս երևույթը դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Հիպոտոնիայի առաջացման հիմնական պատճառն արյունատար անոթների տոնուսը կարգավորող ապարատի խանգարումն է: Բացի այդ, այս հիվանդությունը կարող է զարգանալ նաև վարակիչ հիվանդությունների, խոցային հիվանդության ու ավիտամինոզի հետևանքով:

Սովորաբար հիպոտոնիան առաջանում է երիտսարդների և միջին տարիքի մարդկանց մոտ, իսկ ավելի ուշ վերածվում է արյան գերճնշման՝ հիպերտոնիայի:

Այս դեպքում անոթներն արդեն անառողջ են լինում,իսկ տարիքի հետ դրանց պատերին սկսում է նաև խելեստերինի շերտ կուտակվել: Չի կարելի միանշանակ ասել, թե որն է ավելի վտանագավոր՝ զարկերակային բարձր ճնշումը, թե ցածր: Շատ կարևոր է նաև հաշվի առնել անոթների, սրտի, երիկամների վիճակը:

Սակայն արյան ճնշման տատանումներն ամենավտանգավորն են,ուստի նման դեպքերում հարկավոր է շտապ բուժզննում անցնել:Անկայուն եղանակը, ուժեղ քամիները և նույնիսկ գարնանային հորմոնալ տատանումները միշտ էլ բացասաբար են ազդում անոթային տոնուսի վրա, ուստի հարկավոր է միշտ շատ ուշադիր լինել և վերահսկել զարկերակային ճնշումը:

Ինչը կօգնի կարգավորել զարկերակային ճնշումը։

1․Ճնշման տատանումների դեպքում առավոտյան սուրճը ցանկալի է փոխարինել կիտրոնով թեյով: Արյան գերճնշումից տառապողների համար օգտակար կլինի կանաչ թեյը, իսկ հիպոտոնիայից տառապողների համար՝ սև քաղցր թեյը:

2·Շատ օգտակար կլինի օրը մի բաժակ հանքային ջրով կամ հասարակ ջրով սկսելը, որին հարկավոր է մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել: Նաև հարկավոր է ճաշից առաջ մի բաժակ թարմ քամած հյութ խմել, ինչը կօգնի տոնուս հաղորդել անոթներին ու բարելավել նյութափոխանակությունը:

3·Պետք չէ հրաժարվել շոկոլադից: Ցանկալի է օրական մի կտոր սև դառը շոկոլադ ուտել: Այն հարուստ է քիմիական միացություններով, որոնք բարելավում են գլխուղեղի արյան շրջանառությունը և, ըստ էության, ազդում են ինչպես գլիցին ամինաթթուն:

4·Անոթների սպազմից և անոթային գլխացավից ազատվելու համար հիանալի միջոց կարող է լինել հովանոցավորների թուրմը, իսկ գարնանն անոթներին տոնուս հաղորդելու լավագույն միջոցը պատրինջի (мелисса) եփուկն է:

5·Սպազմոլիտիկ ազդեցությամբ են օժտված նաև քաղցր համեմունքները, որոնց շարքին են դասվում հիլը, մեխակը և դարչինը: Այս համեմունքները կարելի է ավելացնել ինչպես հասարակ թեյին, այնպես էլ դեղաբույսերի թուրմերին:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика