Ինչպես ազատվել երիկամների քարերից տանը պատրաստվող օշարակով

Երիկամներում քարերն առաջանում են այն պատճառով,որ օրգանիզմից հեղուկն ու հանքային աղերը նորմալ դուրս չեն գալիս։ Steptohealth.ru կայքը գրում է,որ վնասակար և ոչ պետքական նյութերի մեծ մասն օրգանիզմից դուրս են գալիս մեզի միջոցով այս գործընթացում գլխավոր դերակատարումը երիկամներինն է։Երբ հեղուկը, հանքային աղերը և քիմիական այլ միացություններ օրգանիզմից դուրս չեն գալիս,երիկամներում կարող են պինդ գոյացություններ ի հայտ գալ, որոնք անվանում են քարեր։

Դրանք ցավեր են առաջացնում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Չնայած այդ գոյացությունների չափերը յուրաքանչյուր դեպքում տարբեր են լինում, դրանց մեծ մասն արգելափակում է մեզի նորմալ դուրսբերումն օրգանիզմից։ Սա կարող է հանգեցնել միզուղիների վարակների և նույնիսկ արնահոսության պատճառ դառնալ։

Որոշ դեպքերում քարերը հեռացնում են տարբեր դեղամիջոցներով և բնական միջոցներով, սակայն, երբ խոսքը մեծ քարերի մասին է, դրանք հեռացվում են վիրահատական միջամտության արդյունքում։Տնային պայմաններում կիտրոնից և իմբիրից պատրաստվող այս օշարակը կարող է օգնել դրանց դեմ պայքարում։

Անհրաժեշտ է հիշել,որ այս հիվանդության լավագույն պրոֆիլակտիկան օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ օգտագործելն է։ Եթե քիչ ջուր եք խմում,մեզը մնում է օրգանիզմում,կարող է պնդանալ և վերածվել քարերի։ Քարերի դեմ պայքարելու գործում ձեզ կարող են օգնել կիտրոնն ու մաղադանոսը. դրանք բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում և կարող են օգնել երիկամների ֆունկցիաների խանգարումների դեպքում։

Կիտրոնը թթուներ է պարունակում, որոնք զգալիորեն նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։ Այն նպաստում է օրգանիզմից քարերի և տոքսինների դուրսբերմանը։ Այն նաև հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնք կարող են կանխարգելել երիկամների և միզապարկի վարակները։

Մաղադանոսը երիկամների առողջությունը պահպանելու համար լավագույն միջոցներից մեկն է։ Այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են տոքսինների խոլեստերինի դուրսբերման օրգանիզմից Վիտամին C-ի պարունակության շնորհիվ այն ամրացնում է իմուն համակարգը։

Բաղադրիչներ

  • 1 կիտրոնի հյութ
  • 1 կապ թարմ մաղադանոս
  • 1 բաժակ ձիթապտղի յուղ (224 գրամ)
  • 1 բաժակ թխկու օշարակ (325 գրամ)
  • 1 բաժակ մեղր (335 գրամ)

Պատրաստման եղանակը Մաղադանոսը կտրատեք, կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միասեռ զանգված ստանալը։Լցրեք ապակե ամանի մեջ և պինդ փակեք։Այն պահեք մուգ հատվածում։Ամեն օր քաղցած վիճակում մեկ ճաշի գդալ ընդունեք։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика