Ինչով կարող է պայմանավորված լինել առանց պատճառի կապտուկների առաջացումը

Կապտուկները հիմնականում վնասվածքի հետևանք են:Կապտուկների առաջացումը նաև կարող է պայմանավորված լինել այլ խնդիրներով:

Վիտամինների անբավարար մակարդակ:

Վիտամիններն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության, այդ թվում՝ արյան շրջանառության կարգավորման համար: Երբ վիտամինների մակարդակը չի բավարարում օրգանիզմին կամ գերազանցում է նորման, կարող են հեմատոմաներ առաջանալ:

Ծերացում: Ծերացմանը զուգընթաց՝ մաշկին կարող են հետքեր, կապտուկներ առաջանալ:

Վիլեբրանդի հիվանդություն:

Այս հիվանդության զարգացումն արտահայտվում է մաշկային արյունահոսությամբ, հեշտությամբ առաջացող կապտուկներով: Հիվանդության դեպքում նկատվում են արյունահոսություն քթից, վերքերից, արյունազեղումներ:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Սպորտով զբաղվելը, իհարկե, օգտակար է, սակայն հարկավոր չէ հյուծել օրգանիզմը: Դա բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, ինչի նշաններից մեկը մարմնին կապտուկների առաջացումն է:

Շաքարային դիաբետ:

Այս հիվանդությունն ուղեկցվում է արյան շրջանառության խանգարումներով: Այդ պատճառով մարմնին հաճախ են կապտուկներ առաջանում: Եթե այս ամենին զուգընթաց՝ խանգարվում է տեսողությունը, վատանում լսողությունը, հարկավոր է դիմել մասնագետի:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика