ժողովրդական միջոց աղային կուտակումներից ազատվելու համար այն ավելի արդյունավետ է ցանկացած դեղամիջոցներից

Աղային կուտակումները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ նպաստելով անգամ հոդացավերի առաջացմանը: Նման դեպքերում մարդիկ սովորաբար դիմում են մասնագետներին ու ընդունում հատուկ դեղամիջոցներ, սակայն բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ ամեն բան աղային կուտակումներից ազատվելու համար:

Կա մի արդյունավետ ժողովրդական միջոց, որն ի տարբերություն դեղորայքի չի առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն չի զիջում դրանց իր արդյունավետությամբ: Ավելին՝ այս միջոցը շատ հաճելի է և օգնում է ազատվել ոչ միայն աղային կուտակումներից, այլև հոգնածությունից:

Այս մեթոդը հարկավոր է կիրառել լորենու ծաղկման ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է կտրել տերևներով ու ծաղիկներով պատված ճյուղեր, դնել դրանք բավական լայն ու խորը կաթսայի մեջ, ավելացնել եռման ջուր ու 30 րոպե դնել շատ թույլ կրակին:

Այս թուրմը խորհուրդ է տրվում պատրաստել առավոտյան, իսկ երեկոյան մի փոքր տաքացնել ու ոտքերը 30-40 րոպե ընկղմել դրա մեջ: Ընդ որում, ցանկալի է, որ թուրմը ծածկի նաև կոճերը: Այս պրոցեդուրայի ընթացքում հարկավոր է անպայման փաթավել տաք ծածկոցով, որպեսզի մարմնի բոլոր հատվածները ծածկված լինեն:

Պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3-4 օր: Ընդ որում, այդ ընթացքում կիրառվում է նույն եփուկը: Բանն այն է, որ ջրի մեջ մնացած ճյուղերի շնորհիվ ժամանակի ընթացքում եփուկն ավելի օգտակար է դառնում: Սակայն հարկ է հիշել, որ պրոցեդուրայի ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար տաք ջուր ավելացնել եփուկին:

Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է հագնել տաք բրդյա գուլպաներ ու պառկել քնելու: Այս մի քանի օրվա ընթացքում եփուկը հոդերից դուրս կբերի ավելորդ աղային կուտակումները և կօգնի մեղմել հոդացավերը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика