Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները: Իսկ թե ինչպես,այժմ կիմանանք:

Դեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել.«Եթե ընկել ես և վնասվել,ապա պետք է վերքին եզան լեզու դնել»: Բայց այն ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական հաստատում ունի:Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ։Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները: Իսկ թե ինչպես, այժմ կիմանանք:

1․Վերքերի բուժում Իրականում,եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա:

2․Մարսողության լավացում Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը 250 մլ եռման ջրի մեջ ավելացնել 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ: Թողնել այդ ըմպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3 երեք անգամ մինչ ուտելը:

3․Մրսածության բուժում Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար:Օրինակ բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի:

4․Փորկապության դեմ միջոց Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ 2 թեյի գդալ:

5․Նիկոտինից կախվածության դեմ պայքարԵզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության դեմ տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ: Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին՝ այն ունի նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել՝ արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика